28 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 28, 2009թ. 17:49

Թուրք հայտնի քաղաքագետ Մուրաթ Սունգարը թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  2010 թվականը, մասնավորապես ապրիլ ամիսը, չափազանց դժվար ու բարդ տարի է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: «Մեզ վրա կամաց-կամաց սկսելու են ճնշում գործադրել Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները վավերացնել համար` առանց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու»,- կարծիք է հայտնել Սունգարն ու ընդգծել, որ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 17:30

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայր էին հրավիրվել Հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտները: Նախագահական նստավայրում նրանց ողջունել է նաեւ երկրի ղեկավարը: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահ Սարգսյանն ասել է. «Ես ամիսներ առաջ հայտարարել էի, որ բոլոր այն պատանիներն ու աղջիկները, ովքեր որեւէ ասպարեզում կառանձնանան իրենց գիտելիքներով, ովքեր կդառնան օլիմպիադաների հաղթողներ կամ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 17:18

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին` բոլոր մակարդակներում և կիսում վերջինիս դիրքորոշումները: Պոլուխովը  տեղեկացրել է, թե թուրքական մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը վստահեցրել է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի` հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի կողմից չեն  վավերացվի: Պոլուխովը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` տարածաշրջանային ու […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 17:00

Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով նախորդ շաբաթ, քուրդ քաղաքապետերի զանգվածային ձերբակալություններից զայրացած, մամուլի ասուլիս էր հրավիրել և կոպտորեն արտահայտվել թուրքական իշխանությունների հասցեին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` նա նույնիսկ իր հրապարակային ելույթում հայհոյել էր: Բայդեմիրը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով. «Թուրքական ինքնությունը, […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 16:53

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանի եւ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հետ եւ շնորհավորել նրանց նավարկության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Նախագահը նշել է, որ արշավախմբի կողմից իրականացվող նախաձեռնությունը առանձնահատուկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար եւ հանդիսանում է հայի հավատքի, խիզախության, կամքի եւ միասնականության եւս մեկ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 16:13

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը –Մի քանի օրից հրաժեշտ կտանք 2009թ–ին, որը լի էր բազմաթիվ իրադարձություններով։ Ինչպե՞ս եք գնատատում անցնող տարին. ի՞նչ նվաճումներ ունեցանք, բնականաբար, բացթողումներ ևս եղան, որո՞նք էին 2009-ի ձեռքբերումներն ու դժվարությունները։ -2009թ. կարևորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի նախաձեռնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, որը բնութագրվեց  իբրև համարձակ ու նախաձեռնողական […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 15:05

«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում վերածվել է լուրջ գործոնի, քանի որ բոլոր հանգույցները հասնում են Հայաստան: 2009 թվականին վերականգնվեց նաև երկրի ներքին քաղաքական կայունությունը, ինչը շատ կարևոր էր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Ինչպիսին կլինի  2010 թվականը. Խաչիկ Գալստյանի համոզմամբ, այն տքնաջան աշխատանքի տարի է լինելու: Անդրադառնալով 2009 […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 14:10

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ամփոփ անդրադարձավ 2009 թվականին կուսակցության ձեռքբերումներին: «2009 թվականը Գագիկ Ծառուկյանի և կուսակցության համար հագեցած ժամանակահատված էր: Տարին սկսվեց կուսակցության չորրորդ համագումարով, որին մասնակցեցին գործընկերներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից` Ռուսատանից, Խորվաթիայից, Չինաստանից»,- ներկայացրեց Խաչիկ Գալստյանը: Ապա հավելեց, որ համագումարի ժամանակ Գագիկ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 13:49

«2009 թվականը իրադարձություններով հարուստ, հագեցած տարի է ինչպես մեր կուսակցության, այնպես էլ մեր երկիր համար. «Իհարկե, կան բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ, բայց պետք է ասել, որ 2009-ը ավելի լավ տարի էր, քան 2008-ը` հենց քաղաքական մթնոլորտի առումով»: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: 2009-ը ծանր տարի […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 13:22

Վերջին տարիներին, տոն օրերին հատկապես մեր մշակութային օջախներում անսովոր եռուզեռ է լինում: Պետական հիմնարկները, որպես ամանորյա նվեր, թատրոնի տոմսեր են բաժանում: Ներկայացումները կարելի է ասել մեկը մյուսից լավն են, ժամանակակից: Բայց մի կարևոր հանգամանք. հենց այս օրերին թատրոնների միջանցքները վերածվում են առևտրի կետերի: Հեքիաթի հերոսների կերպար առած առևտրականներն իրենց սահմանծ գներով (3-4 անգամ թանկ) փուչիկներ […]