Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 18, 2009թ. 18:13

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ–թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 18:11

Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի խոսքով, Կրթության և գիտության նախարարության ստացած դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են մանկավարժների աշխատանքից ազատմանը, հաստիքների կրճատմանը, գյուղական համայնքներում` կադրերի ընտրությանը: Տեսչության պետի տեղեկացմամբ՝ դրանց մի մասին լուծում է տրվել տեսչությունում,  իսկ  քրեական կամ վարչական պատասխանատվության ենթակա խնդիրները փոխանցվում են համապատասխան մարմիններին: «Այս տարի իրավապահ մարմիններին փոխանցած վեց գործ ունենք, բազմաթիվ […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 17:52

Պարտավոր ենք  հաճախ վերհիշել մեր մեծերի խոսքերը, դրանք երբեք ժամանակավրեպ չեն լինում: Մեր ընթերցողին ենք ներկայացնում հանճարեց դերասան Մհեր Մկրտչյանի ելույթ, որ հնչել է 1989-ին` Լոս Անջելեսի հեռուստատեսությամբ: «Լոս Անջելեսի հեռուստատեսությունն ամեն ուրբաթ  «Կոչի օր» է կազմակերպում: Ելույթ են ունենում զանազան մասնագիտությունների տեր հայեր ու կոչ են անում օգնություն ցույց տալ Հայաստանին: Լրագրող Օշին Քեշիշյանն […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 17:23

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության` Հայաստանի 600 քաղաքացիների շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 49,5 տոկոսը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրություններին,  կողմ է 23,5 տոկոսը, մինչդեռ 27 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառը, հարցման մասնակիցների 26,5 տոկոսը պատասխանել է` Հայաստանի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 17:06

Նախիջևանի համալսարանի պրոռեկտոր Մամեդ Ռազին և Ադրբեջանի իշխող կուսակցության համալսարանական օղակի ղեկավար Էլմար Ջաֆարլին, 40 հոգու գլուխն անցած, ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովին, լրագրող Էլման Աբասովին և իրավապաշտպան Վաֆադար Էյվազովին: Պատճառն այն էր, որ լրագրողները փորձել էին համալսարանում կոռուպցիայի փաստեր բացահայտել: Ծեծի հետևանքով Ի.Նասիբովն ու Վ.Էյվազովը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:


Դեկտեմբեր 18, 2009թ. 16:59

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջհամայնքային ճանապարհների  բարեկարգման մասին բազմիս է խոսվել: Հանրապետության գյուղական բնակավայրերից շատերի համար չլուծված խնդիրների շարքը սկսվում է հենց դրանով: ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի համար այս խնդիրն արդեն լուծվում է: Համենայնդեպս` առաջիկա երեք տարվա կտրվածքով: Հատկապես այս տարվա  առատ տեղումներից հետո Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը Նինգի-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհը իսկական փորձություն էր […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 16:50

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները, որոնք մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկրների համաժողովին: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլ-Շիմոն Պերես դռնփակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Իսրայելի դադարեցնի բնակավայրերի ընդարձակումն ու նոր բնակավայրերի հիմնելը պաղեստինյան գրավյալ տարածքներում: Գյուլն Իսրայելի իր պաշտոնակցին […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 16:46

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել քաղաքացի Խաչատրյանը։ Նա հայտարարություն է տվել այն մասին, որ իրեն պատկանող` Նոր Նորք համայնքում գտնվող 26 քմ բնակտարածքի սեփականության վկայական ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ պետական կադաստրի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք իրենից պահանջել են 2000 ԱՄՆ դոլար […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 16:32

«Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ այդ կուսակցության գրասենյակում վերջերս կրկին անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիներին երբեմնի «Հայխնայբանկում» ունեցած ավանդների դիմաց փոխհատուցում տալու խնդրին։ Ինչպես հայտնի է, նշված գումարը ստանալու համար հաշվառվել է մոտ 62 000 քաղաքացի։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ նրա որոշ կուսակիցների կողմից բարձրացվել է սահմանված ժամկետներում` ինչ-ինչ պատճառներով չհաշվառված, բայց պետության սահմանած մյուս […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 16:24

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց Մարդասիրական ճեմարանում` Կալկաթայում, Հնդկաստանում, այս տարի ևս` ձմեռային արձակուրդների նախօրեին,  մեծ խանդավառությամբ նշվեց սպորտային օրը: Կազմված 4 խմբերն ավանդաբար կրում են Հայոց նահապետ Հայկի և նշանավոր հայ արքաներ Տիգրանի,  Լևոնի և Տրդատի անունները: Խմբակների մեջ աշակերտների հետ միասին ընդգրկված էին նաև ուսուցիչները:  Խաղերի մեկնարկը ազդարարեց ճեմարանի նվագախումբը: Ընդհանուր արդյունքներով հաղթող […]