Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 853-Ն որոշման մեջ, որոշման նախագծի ընդունումը հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված եւ կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, սահմանվել է, որ հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի […]
Դեկտեմբեր 2009
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան կառավարությունը որոշել է հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հոկտեմբերի 1-ից եւ կվերաբերի այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին: Նոր համակարգի […]
Այսօր Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը մինչ այդ Արմավիր քաղաքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը. «Արմավիրի մարզում մեր արտագնա նիստը սկսեցինք տոնական տրամադրությամբ, քանի որ պաշտպանության նախարարության կողմից այսօր բնակարաններ հանձնվեցին զինծառայողներին եւ դա, բնականաբար, ոգեւորում է մեզ, որ […]
Ստամբուլահայ երաժշտասերները շուտով առիթ կունենան ունկնդրելու հայազգի աշխարհահռչակ սոպրանո, միջազգային բեմերի օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանին, ով առաջին անգամ է ելույթ ունենալու Ստամբուլում: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», այս բացառիկ համերգը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, Ստամբուլի տեխնիկական համալսարանի Մաչքային ամֆիթատրոնում, Պետրոս Շիրինօղլուի հովանավորությամբ, կազմակերպվում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հոբելյանական համերգի […]
Մարմարա» օրաթերթը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին Հայոց պատրիարքական ընտրությունը նախապատրաստող մարմինը Ստամբուլի հայոց պատրիարքարանում գումարել է իր անդրանիկ ժողովը եւ պարտականությունների բաշխում է կատարել: Փոփոխություն է կատարվել հանձնախմբի կազմում. հրաժարական ներկայացրած Մաշտոց քահանա Գալփաքչյանի եւ Պարոն Նալբանդի փոխարեն հանձնախմբի կազմում ընդգրկվել են Խաչիկ Չանելը եւ Դավիթ Դալմաղը: Նրանց է միացել նաեւ փաստաբան Սեպուհ Ասլանգիլը: […]
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, […]
«Արձանագրությունները կվավերացվեն ոչ թե իրական քայլի դեպքում, այլ նաև այն դեպքում, եթե գոնե հույս հայտնվի, որ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ որևէ իրական քայլ է սպասվում»,- ասում է թուրքական «Cumhurriet»-ի լրագրող Օգզուր Ուլուսովը: Վերջինս մի շարք թուրք լրագրողների հետ միասին մասնակցում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կազմակերպած հայ եւ թուրք […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: ՙՄենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական […]
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ այս շաբաթ Կոպենհագենում նախատեսված հանդիպման ընթացքում ԱՄՆ եւ ՌԴ նախագահները դժվար թե ստորագրեն միջուկային սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը, Լավրովի խոսքերով` այն ավարտին հասցնելու համար հարկավոր է մեծ ծավալի տեխնիկական աշխատանք կատարել։ Նոր պայմանագիրը փոխարինելու է 1991 թվականին ստորագրված` ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին (START), որի գործողության […]
Հոկտեմբերի 13-ին IAGS նախագահ Ուիլյամ Շաբասը բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, որում ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «անկողմնակալ հանձնաժողովի» աշխատանքի ելակետը պետք է լինի, այլ ոչ թե` հնարավոր եզրահանգումներից մեկը: Եվ ահա Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցությանն (IAGS) ուղղված պատասխան նամակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրում […]




