Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 18, 2009թ. 12:48

Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդրոս Պետերսենի կարծիքով, Ադրբեջանը, որպես գազ արտահանող երկիր, ոչ հեռու ապագայում կարող է կորցնել իր կարևորությունը Եվրամիության համար: Դրան կարող են նպաստել «Նաբուկո» ծրագրից Ադրբեջանի դուրս մնալը, այդ ծրագրին Մերձավոր Արևելքի երկների մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայում գազի ոչ ավանդական հանքավայրերի մշակումը: Ուստի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է ջանա, […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 12:00

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Ղազախստանը 2010 թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը: ArmAr. […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 11:28

Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)`  պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած  նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 10:55

Ինչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել: Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 10:50

Արդեն որոշված է Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի մրցակիցը  Եվրոպայի գավաթի 1/16-րդ եզրափակիչում։ Մեր բասկետբոլիստուհիները  կխաղան Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի «Նադեժդա» թիմի հետ։ 1/16-րդ եզրափակչի  խաղերը տեղի կունենան հունվարի 7-ին։ Ռուսաստանի թիմին հաղթելու դեպքում մեր բասկետբոլիստուհիների մրցակիցը կլինի Իսպանիայի «Սարագոսա» և Ռումինիայի «Սֆինտու Գեորգե» թիմերի միջև կայանալիլ մրցամարտի հաղթողը։ ArmAr.am


Դեկտեմբեր 18, 2009թ. 09:45

ՀՀ գլխավոր դատախազի դեկտեմբերի 9-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով մասնագիտացված բաժին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը: ArmAr.am


Դեկտեմբեր 18, 2009թ. 09:00

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի &  ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով: Մարտական ծառայության մեդալով պարգեւտրվել են. Աշոտ Էդուարդի ԱՎԱԳՅԱՆԸ`ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Էմանուելի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ Արմեն Գ&որգի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 08:30

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–լեյտենանտ Գորիկ Հակոբյանին` գեներալ–գնդապետի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ռոմիկ Հարությունյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: ArmAr.am


Դեկտեմբեր 17, 2009թ. 21:49

«Եթե Ղարաբաղյան հարցում, թեկուզև Մինսկի խմբի շրջանակներում, որևէ առաջընթաց չլինի, ես չեմ կարծում, որ Թուրքիան արձանագրությունների հետ կապված, որևէ քայլ անի»,- ասում է Ստամբուլի մշակութային համալսարանի Գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյուն, ով հայ և թուրք լրագրողների եռօրյա հանդիպման կազմակերպիչներից մեկն է: Այսօր հանդիպման առաջին օրն էր և արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 21:30

Հայաստանի մարզուհիների հաղթանակով ավարտվեց Հայատանի  «Հատիս» և Թուրքիայի «Բեշիքթաշ»  բասկետբոլային թիմերի մրցամարտը։ Այս անգամ ևս հայ մարզուհիների առավելություն ակնհայտ էր։ Մրցապայքարի չորս խաղափուլերում էլ մեր մարզիկներն առջևում էին։ Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև վերջերս Թուրքիայում կայացած մրցապայքարը ևս ավարտվել էր հայ մարզուհիների փայլուն հաղթանակով։ ArmAr.am-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է մեր սիրելի թիմին և մաղթում […]