Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից անմիջապես հետո, համաձայն որի փակվեց երկրի [որհրդարանում գործող միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, հազարավոր քրդեր ցույցեր են ազմակերպում Թուրքիայի տարբեր քաղաքաներում: Ցույցեր են տեղի ունեցել Դիարբեքիր քաղաքում: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են հրակայուն նյութերով լցվաշ շշեր: Թուրքական Հակկերի քաղաքում ևս քրդերի խաղաղ երթն ընթացել է թուրք ոստիկանների հետ […]
Դեկտեմբեր 2009
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը դեռևս ԵՊՀ բանասիրության բաժնի ուսանող եղած ժամանակ ներսից ուսումնասիրել է աղանդները: Հայր Խորենը ներկայացրեց հոգեբանական այն շարժառիթները, որոնք Հայաստանի Հանրապետությունում նպաստել են աղանդների տարածմանը: «Աղանդավորների դեմ պայքար կոչվածը` չի ենթադրում կռիվ տալ նրանց դեմ: Նախ պետք է նրանց առաջացման պատճառը հասկանալ և գործի դնել չակերտավոր պայքար […]
Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ArmAr.am
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման որոշման վերաբերյալ այսօր կուսակցության անդամները հանդես կգան հրապարակային հայտարարությամբ: Մինչդեռ առաջին արձագանքները դեռ երեկ են հնչել: Քրդական կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող իր խնդիրները լուծել կուսակցություններ փակելով: Որոշման հրապարակումից հետո Ահմեդ Թյուքը հանդես է եկել հայտարաությամբ: Նա ասել է. «Ժողովրդավարությունը և խաղաղությունը կահաղթանակի: Ես չեմ […]
Թուրքիայի իշխանությունները` մի քանի օր շարունակվող քննարկումներից հետո, փակեցին երկրի Խորհրդարանում գործող միակ քրդական կուսակցությունը: Դեկտեմբերի 11-ին 8 ժամյա քննարկումից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը: Որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը: Նա հայտարարեց, որ «Ժողովրդավարական հասարակության» փակման որոշումը պայմանավորված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ ունեցած կապերով, որի նպատակն […]
Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 11-ին Ադրբեջան կատարած այցի մասին հերթական հայտարարությունն են արել։ Հայտարարության մեջ ասվում է, որ այցի շրջանակներում համանախագահներ Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է նոյեմբերի 22-ին Մյուխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միչև կայացած քննարկման մասին։ Հայտարարության մեջ […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընդառաջելով բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին և հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների և «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ: Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» և «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում […]
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ArmAr.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը նշեց, որ այնտեղ ակնհայտ էին պաշտոնական Երևանի հիասթափությունն ու նախազգուշացումները, սակայն դրանով հանդերձ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ . «Դրանք այլևս ուշացած են, որովհետև շատ ավելի վաղ չպետք է թույլ տրվեր, որ իրավիճակն այս աստիճանի հասներ, և ընդամենը մնար այն սպառնալիքը, […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ […]




