Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովի բացումը: Լատվիայի Նախագահի հետ Հայաստան են ժամանել վեց տասնյակից ավելի գործարարներ: Նախագահ Սարգսյանը ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` ասել է. ««Անկեղծորեն ուրախ եմ, որ Նախագահ Զատլերսը, նրա գլխավորած պատվիրակությունը եւ Լատվիայի գործարար միջավայրի ներկայացուցիչներն այսօր […]
Դեկտեմբեր 2009
Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները: Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, […]
Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդակցություններում ԵՄ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հիման վրա ԼՂՀ խնդրի լուծման գործընթացում իր աջակցությունը։ Այսինքն՝ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծել է ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացի կարևորությունը՝ բացառելով խնդրի ռազմական լուծման տարբերակները։ ԵՄ-ն ողջունել է նաև Աթենքում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը։ Բացի այս, կարևորվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման […]
Դեկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով և ՀՀ կրթության և գիտության նախարար Աշոտ Աշոտյանի ստորագրած հրամանով դեկտեմբերի 8-ից 19-ը խոզի գրիպի պատճառով չեն գործում կրթական հաստատությունները: Կառավարությունն այս որոշումը չի վերաբերում բուհերին, մինչդեռ ներքին կարգով երկուշաբթի օրվանից Երևանի պետական բժշկական համալսարանն էլ 10 օրով կդադարեցնի դասերը: Նման քայլի, սակայն, ոչ բոլոր բուհերն են դիմել: ԵՊՀ […]
18 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը: Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր: Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց […]
Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների առաջին ակնառու դրևորումը պետք է լիներ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում: Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ […]
Դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Սմիթսոնիան» ազգային թանգարանների հաստատության հետ համատեղ, հաստատության Բեյրդ դահլիճում կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո` հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, աշխարհահռչակ ալտիստ Քիմ Քաշքաշյանի եւ գործիքահար Ռոբին Շուլկովսկու մասնակցությամբ: Համերգը, որի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի եւ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն, անցավ մեծ հաջողությամբ: Երեկոն ունկնդրում էին 350-ից ավելի […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ շփումների եւ գործարար կապերի […]
Բուրսայի քարածխի հանքափորում 220 մ խորությամբ տեղի է ունեցել գազի պայթուն: Թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել է, որ պայթունի հետևանքով 16 մարդ մնացել են փլատակների տակ: Տարածված գազի պատճառով փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում: Փրկարարներից 4-ը աշխատանքների ընթացում թունավորվել են գազից և գտնվում են հիվանդանոցում: Ըստ որոշ տվյալների կան զոհեր: ArmAr.am
Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Մշակույթի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին նույն ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ և խնդրանքով ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Ողջույնից ու խրատական խոսքերից հետո Վեհափառը հույս հայտնեց, որ ներկայիս մագիստրոս լրագրողների նյութերում միայն իրականությունը կարտացոլվի և նրանք իրենց հոդվածներով կնպաստեն հոգևոր և ազգային արժեքների […]




