Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքն իրեն ու նաև ողջ աշխարհին համոզել, թե Հայոց ցեղասպանությունը հայերի հորինվածքն է: Ու իր կեղծիքը իրականության տեղ անցկացնելու համար հայտարարում է, թե աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտության տեղ են ընդունել: Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիվները եւ ապացույցներ […]
Դեկտեմբեր 2009
ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի հարյուրավոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհություն հայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրություններին օժանդակելու դիրքորոշումից: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ասպարեզը»: Նամակներում ընդգծվում է, որ նախագահ Օբաման պետք է հարգի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: «Հատկապես մտահոգիչ է պատմաբանների հանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է, եւ Կիպրոսը չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Երեկ Տիրանայում` Ալբանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Գյուլն ասել է, որ Թուրքիան Ալբանիայի հետ է, եւ մեծ նշանակություն է տալիս նրա զարգացմանը: «Թուրքիան Ալբանիային համարում է իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա […]
ՀՀ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը նշեց, որ ինքը հատկապես դրական է գնահատում ելույթում հնչած այն միտքը, որ մենք կարող ենք հակադարձ վերաբերմունք ձևավորել Էրդողանի կողմից հաճախակի հնչող հայտնի հայտարարությունների նկատմամբ։ Մասնավորապես, երբ Թուրքիայի վարչապետը սկսում է հաճոյանալ Ադրբեջանին ու հայատարարել, թե` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը` Հայաստան-Թուրքիա սահմանը […]
Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետեւողական աջակցությունը […]
Պարզվում է, ադրբեջանցիների «անհոգ կյանքի», հայր ու որդի ալիևների «հոգածության» ու «վառվռուն ստվերի ներքո» ապրելու վարդագույն պատկերներն այս երկրում սապնապղպջակների արժեք էլ չունեն, որովհետև ալիևյան ստի ու կեղծիքի վրա սարքված երկրում ոչ թե ապրում, այլ մի կերպ գոյատևում են, շատերն էլ անկարող լինելով դիմանալ այդ ծանր պայմաններին դառնում են որդեսպան, թմրամոլ կամ էլ նախընտրում […]
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Դեկտեմբերի 9-ին Սուրբ Աստվածամոր Աննայից Հղացման տոնի օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցին:Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: Համաձայն գյուղի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանների Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Դիլիսկան Ջավախքի […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. […]
Հայաստանում մոտ 80%-ից ավել կենցաղային ապրանքեր չունեն հայկական մատնանշում, փոխարենն ունեն վրացական և ադրբեջանական մատնանշում: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքով պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ այս ուղղությամբ դադարեցվել է ստուգող կազմակերպությունների աշխատանքը և մոնիտորինգի մեխանիզմ չի կիրառվում: Եղոյանն ArmAr.am-ին ասաց, որ իրենք […]




