Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 10, 2009թ. 17:42

Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ  քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 17:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 10-ին ժամանել են տարածաշրջան: Վաղը նախատեսված են միջնորդների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, այնուհետեւ նրանք ժամանելու են Երեւան: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով` համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նոր հանդիպման առաջարկություն են անելու, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարվա սկզբին: ArmAr.am


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:52

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականն այսօր կրկին անդրադարձել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետի այցի մանրամասներին: Ըստ պարբերականի, Միացյալ նահանգների նախագահը Էրդողանին ակնարկել է, որ եթե հայ–թուրքական արձանագրությունները չվավերացվեն, հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն ամերիկյան Կոնգրեսի կողմից դժվար կլինի կասեցնել: «Ցյուրիխյան արձանագրությունները թուրքական մեջլիսը պետք է վավերացնի օր առաջ»,- Ռեջեփ Թաիփ Էրդողանին ասել է Սպիտակ տան ղեկավարը` հիշեցնելով նաեւ, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:39

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պետական այցով գտնվող Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ հարկի ներքո Նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանը ` պարոն Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց այս պետական այցի կապակցությամբ և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի, հայ-լատվիական հարաբերությունները գտնվում են […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:16

Լատվիայի հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ճանապարհին, առաջին հերթին պետք է բարի կամք դրսևորվի։ «Բարի կամք է դրված բոլոր այն ծրագրերի հիմքում, որոնց շնորհիվ  առաջընթաց ու հաջողություն է լինում հարաբերությունների զարգացումներում»,- ասաց Վալդիս Զատլերսը ։ Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ մեծ քայլ է դեպի առաջ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Ողջունելով Լատվիայի իր գործընկերոջը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Սա չնայած մեր […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 15:36

Ոչ մի երկիր խտրականությունից զերծ չէ: Մենք դրա ականատեսն ենք ամենուր, տարբեր կերպ’ հին թե նոր, գաղտնի թե բացահայտ, հասարակական թե անձնական: Այն կարող է հանդիպել որպես ինստիտուցիոնալ ռասայական խտրականություն, ազգային պայքար, անհանդուրժողականության և ժխտման դրվագներ, կամ էլ որպես պատմության պաշտոնական ազգային տարբերակ, որ ժխտում է մյուս ազգերի ինքնությունը: Խտրականությունն ուղղված է լինում այն անհատներին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 15:20

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի  հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպմանը, Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցված հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված` ԱՄՆ դիրքորոշմանը, նաև ներկայացրեց հայկական կողմի այն քայլերը, որոնք կարվեն, եթե Թուրքիան ձգձքի արձանագրությունների վավերացումն […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 14:19

ArmAr.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկեն ՀՀ իշխանությունները, եթե  Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական  Արձանագրությունների վավերացումը մերժվի կամ ձգձգվի` քաղաքագետ Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Եթե մեջլիսը մերժի Արձանագրությունների վավերացումը, կարծում եմ, որ Հայաստանի հանդես կգա քաղաքական հայտարարությամբ` այն մասին, որ սկսված գործընթացի տապալման ամբողջ մեղավորությունն ընկնում է թուրքական կողմի վրա։ Եթե ձգձգի վավերացումը, բնականաբար, որևէ հայտարարություն չեմ կարծում, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 13:29

Արցախահայությունը,  2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, այդպիսով իսկ ապացուցեց, որ իր համար կենսական կարևոր նշանակություն են ներկայացնում նորանկախ երկրում սահմանադրականության հաստատումն  ու սահմանադրական կայուն զարգացումների երաշխավորումը: Ընդ որում, դեկտեմբերի 10-ի ընտրությունը պատահական չի եղել. 1991-ի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել Մարդու իրավունքների համաշխարհային օրը, իսկ  2006-ի սահմանադրական հանրաքվեն` այդ […]