Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 25, 2009թ. 14:19

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները երեկ տեղեկատվություն էին տարածել, թե  Վերին Լարս անցակետում, որը Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանն է, հանդիպել են այդ երկու երկրների փորձագետները: Իսկ հանդիպման հիմնական առիթը Վերին Լարս  անցակետի բացման հետ կապված հարցերի քննարկումն էր: Վրաստանն արդեն հայտարարում է սահմանի բացման կոնկրետ ժամկետների  մասին: Խոսքն, ի դեպ, մարտի 1-ի մասին է: Հիշեցնենք, որ […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 14:01

Թուրքական կառավարության և զինվորականության միջև ճգնաժամ է հասունանում: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Կառավարության ու Գլխավոր շտաբի տարաձայնությունները վերաբերում են «Զենքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին: Էրդողանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել այդ օրենքում և Թուրքիայի ոստիկանության ու Ազգային հետախուզական ծառայության (MIT) զինամթերքը ներմուծելու իրավասություն ստանալ: Գործող օրենքով` միակ իրավասուն այդ հարցում Գլխավոր […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 13:59

Դպրոցների եւ բուժհաստատությունների համար` համակարգիչներ, զինծառայողներին` ծխախոտ, մանուկներին` քաղցրավենիք եւ նվերներ, իսկ մնացած բոլոր մարտակերտցիներին` մեծ ու ջերմ բարեկամություն. ահա նման հարուստ ուղեբեռով էր օրերս Մարտակերտ հասել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակությունը: Ինչ-ինչ, բայց գործընկերների պակասից դժգոհելու առիթ Մարտակերտի շրջանը չունի: Եթե Արցախի մյուս շրջանները Հայաստանի Հանրապետությունում մեկական գործընկեր-մարզ ունեն, ապա Մարտակերտի շրջանի գործընկերների թվում Տավուշը […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 13:56

Դեկտեմբերի 24-25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության  եւ Արաբական Միացյալ Էմիրությունների  արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական առաջին խորհրդատվությունները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Էմիրաթական պատվիրակությունը`  ԱՄԷ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թարեք Ալ Հեյդանը: Խորհրդատվություններն անցկացվեցին երկու փուլով: Առաջին` քաղաքական, տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներ եւ երկրորդ` երկկողմ առեւտրատնտեսական ու կրթամշակությին համագործակցության հարցեր: Քաղաքական […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 12:54

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մի շարք եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում: Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, ազատվելով Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդի պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի Հայոց թեմում: Տ. Զավեն աբեղա Յազիչյանը նշանակվել է Սյունյաց թեմ՝ որպես Սյունիքի փոխառաջնորդ, Տ. Խորեն աբեղա Առաքելյանը` Հունաստանի Հայոց […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 12:40

Նախօրեին համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական «ֆիլմը», որտեղ «հյուրասեր և խաղաղասեր» ադրբեջանցիները պատմում են Խոջալուի «ողբերգության» մասին: Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական «ֆիլմում» առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ և խեղաթյուրված փաստեր: Լկտի սուտ են Զորի Բալայանի «գրած» գրքից մեջբերումները:  Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 12:22

Այսպիսի տեսակետ է հրապարակվել թուրքական «Haber 1» լրատվական կայքում: Պաշտոնական վերջին տվյալներով, խոզի գրիպից Թուրքիայում մահացել է 458 մարդ: «Եվրոպայում խոզագրիպի համաճարակին զոհ գնաց 1470 մարդ, որից 458-ը` Թուրքիայում: Եթե հիշում եք,  А/Н1N1 գրիպից մահվան առաջին դեպքը Թուրքիայում արձանագրվեց հոկտեմբերի 24-ին: Եվ ուրեմն հարց.  Ինչո՞ւ եվրոպական երկրներից ավելի ուշ գրիպի ներխուժմանը ենթարկված Թուրքիայում երկու ամսում […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 11:36

ԱՄՆ-ը 2010թ. 8մլն դոլար է տրամադրել Ղարաբաղին։ Նման օգնություն ԱՄՆ-ը Ղարաբաղին տրամադրում է 2006թ.-ից։ Այդ գումարները հիմնականում ուղղորդվում են սոցիալական խնդիրների՝ ջրամատակարարման բարելավման, առողջապահության և այլնի լուծման համար։ Սակայն տրամադրված վերջին օգնության հետ միասին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում այլ ծրագրեր ևս կարելի է իրականցնել, այսինքն՝ հանվում են այն սահմանափակումները, ըստ որոնց, գումարները պետք […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 10:56

-2009 թվականը Արցախի համար նշանակալից էր հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից: Տարվա ընթացքում Արցախը լրջորեն հետևում էր այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի էին ունենում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այս տեսանկյունից դիտելով` տարին կարելի է համարել Մադրիդյան սկզբունքների քննարկման, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման դիտարկման տարի: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների բուռն քննարկումներին, ապա կարելի է ասել, որ Արցախում […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 10:33

Հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորների փոխադրումը մեզանում  սովորական երևույթ է: Քաղաքային իշխանությունները, ինչքան էլ «մեծ» ջանքեր գործադրեցին խնդրի լուծման համար, այնուամենայնիվ գերբեռնված երթուղայինները չդադարեցին երևանյան համայնապատկերի «զարդը» լինելուց: Մարդիկ նորից տեղափոխվում են, ինչպես ձկները տակառում: Դրանցից օգտվելը իսկական փորձություն է: Պարզ է, որ կանգնած բոլորն էլ հոգնում են, բայց միաժամանակ չեն ուզում ուշանալ աշխատանքից, դասից: Բայց, […]