Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 24, 2009թ. 17:51

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները: Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը: Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 17:42

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և ՙԾխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին: Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 17:35

Այսօր Թուրքիայում քննարկումների առարկա է դարձել Պոլսո համապատրիարքի ընտրությունների հարցը: Եվ համայն հայության համար կարևորվում է, թե հատկապես թուրքահայության հոգևոր նոր առաջնորդությունը ինչպիսի գործելաոճ կորդեգրի: Ցանկալին, անշուշտ, հայանպաստ և հայապահպան գործունեությունն է, թուրքահայության իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այլև  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համատեղ և նրա միջազգային հեղինակությունն օգտագործելով, համազգային գերխնդիրների իրականացումը: Սա ցանկալին է, […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 17:19

Դեկտեմբերի 15-19-ը Ժնևի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում ընտրվեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նոր նախագահը` Ֆրանսիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու  Էմանուել Միտրոպոլիտը (Տիեզերական Պատրիարքություն),  կառույցի նախագահության նոր անդամները, «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի նոր անդամները: Առաջիկա երեք տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եկեղեցիները Երկխոսության […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 16:59

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ դատախազության, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մշակել խոցելի խմբերում ընդգրկված երեխաների պաշտպանության և հնարավոր ռիսկերի […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 16:31

Հայաստանյան քաղաքական գործիչները շարունակում են իրենց տարեվերջյան հանդիպումները լրատվամիջոցների ներկացուցիչների հետ ու փորձում վերգնահատել անցնող տարին: «Հայացք» մամուլի ակումբի այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էր: Գնահատելով  2009թվականը վերջինս նկատեց. «Դրական եմ համարում տարին այնքանով, որ չկրկնվեց մարտի մեկը: Եվ սա քաղաքական միակ դրական արդյունքն էր, որ ես կարող եմ նշել»։ «Ժառանգություն» կուսակցության […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 16:22

Դարեր շարունակ հայ ժողովրդի պատմության կերտման գործում իր կարևոր դերն է ունեցել հայ մտավորականությունը: Ազգի համար ամենաբախտորոշ իրավիճակներում եղել է առաջամարտիկ, պայքարել է նրա ազատության ու բարօրության համար: Թե այսօրվա մտավորականի դերը որքանով է կարևորվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, իր կարծիքն է հայտնել գրող, հրապարակախոս Ալ. Պետրոսյանը. «Անընդհատ ուզում եմ գնալ Գրողնրի միություն: Հայրենասերները կան, […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 15:47

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, ՀՀ հաջորդ նախագահն ընտրվելու է հերթական և ոչ թե արտահերթ ընտրություններով։ «Լինելու է նախագահի հերթական ընտրություն, և ընտրվելու է Սերժ Սարգսյանը։ Գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի»,- ասաց նա: ՀՀ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրանհամյանն առայժմ իրեն չի տեսնում. «ԱԺ նախագահի պաշտոնն ինձ բավարարում է»,-ընդգծեց ՀՀ ԱԺ […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 15:41

ՀՀ ԱԺ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում ԱԺ նախագահ Հովիկ Աբբրահամյանը կարծիք է հայտնել, թե հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրն առավելապես կախված է Թուրքիայի խորհրդարանականներից։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ողջամիտ ժամկետում ակնկալում ենք, որ Թուրքիայի մեջլիսը կվավերացնի արձանագրությունները։ Եթե ոչ, ապա մենք կանենք քայլեր, որ կհամապատասխանեն իրենց կողմից արված քայլերին»,- նշել է Հ.Աբրահամյանը։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 15:36

Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) Բեշփարմաքլար լեռան հարավային ստորոտին բարձրացված ՀԿԹՀ-ի դրոշն անվանել է այլանդակ: Այս մասին հայտնում է թուրքական «Stargundem» լրատվական կայքը: 216քմ զբաղեցնող այդ հսկա դրոշի ձախ կողմում պատկերված է Թուրքիան խորհրդանշող կիսալուսին և աստղ` մակագրված «Ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» Աթաթուրքի հայտնի խոսքերով: Կիպրոսի նախագահն ասել է. […]