Մարտ 2010

Մարտ 19, 2010թ. 12:52

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ այլևս ոչինչ չի քննարկելու: «Այն, ինչ պետք էր քննարկել, շատ մանրակրկիտ քննարկվել է։ Ասելու որևէ բան  չի մնացել: Ամեն ինչի մասին խոսել ենք, շատ հարցերի շուրջ  ներկայացրել ենք մեր բարի նպատակներն ու կարծիքները։ Կովկասում տիրող իրավիճակը բոլորի համար ակնառու […]


Մարտ 19, 2010թ. 12:33

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների  հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ  հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա,   հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ […]


Մարտ 19, 2010թ. 12:16

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Հարավային Օսիայի խորհրդարանը նոր որոշում է ընդունել, որով Վրաստանի նախկին Ցխինվալի շրջանի բնակչության ունեցվածքը պետք է բաժանվի օս ազգաբնակչությանը: Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին այդ ձևով ցանկանում է լուծել բնակչության անապահով այն խավի խնդիրները, որոնք ապրում են վրանային պայմաններում և վաղը պատրաստվում են հանրահավաք անցկացնել: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 11:59

Անցյալ գիշեր իսրայելական օդուժը գրոհել է Գազայի տարածքը: The Jerusalem Post-ի հաղորդմամբ, դա պատասխան է եղել մեկ օր առաջ Գազայից Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Ռազմական ինքնաթիռները գրոհել են Եգիպտոսին սահմանակից թունելները, որոնցով Գազա են տեղափոխվել զենք և զինամթերք: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 11:41

ԱՄՆ-ում ոմն Փոլ Փաուելի մահապատժի են դատապարտել և էլեկտրական աթոռին նստեցրել այն բանի համար, որ ծաղրական նամակ է գրել մեղադրող դատախազին, հաղորդում է Sky News-ը: 1999 թ. նրան մեղադրել են սպանության և բռնաբարության մեջ և դատապարտել մահապատժի, սակայն վերին ատյանի դատարանը փոխել է դատավճիռը: Փաուելին թվացել է, թե ինքն այլևս ազատ է իր գործողություններում և […]


Մարտ 19, 2010թ. 11:20

Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը դարձել է ԱՄՆ Քլեի ինստիտուտի սահմանած` Հազարամյակի մրցանակի դափնեկիր Պուանկարեի հիպոթեզն ապացուցելու համար: Մաթեմատիկայի ոլորտում ընտրված են առավել դժվար 7 «հազարամյակի խնդիրներ», որոնց թվում էր և Պուանկարեի հիպոթեզը: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար սահմանված է 1 միլիոն դոլար մրցանակ: Հայտնի չէ, սակայն, թե Պերելմանը, որը հայտնի է իր ինքնօրինակ վարքով, կհամաձանի՞ արդյոք […]


Մարտ 19, 2010թ. 10:50

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում  ապօրինի բնակվող 100 հազար հայերին երկրից կվտարեն, ասել, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, որ Թուրքիայի վարչապետի ասածն ուղղակի ճիշտ չի ընկալվել. «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ, շատ ավելի քիչ […]


Մարտ 19, 2010թ. 10:21

«Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»։ Հայկ Ասատրյան Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատված է գիտությամբ։ Այս իմաստով, ինչպես ուսուցանում է Ցեղային աշխարհայեցողությունը, Ազգը եւ Հայրենիքը՝ Բացարձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ, անքակտելի […]


Մարտ 19, 2010թ. 10:00

2010թ. մարտի  16-ին Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը և Ս. Նազա-րեթ Մայր եկեղեցու վարչության ատենապետ Մ. Դաթը, ավագ անդամներ Ս. Ռուբենը, Ս, Սոբթին, անդամներ Պ. Հայրապետը և Հ. Ադամյանը  այցելեցին Կալկաթայի  ANANDHAGAR  բարեգործական հաստատության «Հայ եկեղեցու  ՁԻԱՀ-ով երեխաների խնամքի կենտրոն», ուր ապաստան  են գտել ՁԻԱՀ-ով տառապող  3-13 տարեկան […]


Մարտ 19, 2010թ. 09:30

Արևմտյան վերլուծաբանները վերջին շրջանում առավել հաճախ են շրջանառում այն կարծիքը, թե շատ հավանական է, որ աշխարհն ականատես դառնա թուրքական պետության փլուզմանը: Իբրև հիմնավորում բերվում է հետևյալ փաստարկը. Թուրքական քեմալական հանրապետությունը մշտապես հիմնված է եղել զինված ուժերի հզորության վրա: Քանի որ այս երկրում չկան` առաջացած խնդիրներին քաղաքական  լուծելում տալու ավանդույթ, հետևապես գործի է դրվում զինվորականության ուժը: […]