21 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 21, 2009թ. 13:15

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ArmAr.am


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:41

ՀՅԴ-ի կազմակերպած հացադուլին, նստացույցին և ստորագրահավաքին արձագանքողների թիվը գնալով մեծանում է: 7 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 35.000 ստորագրություն: «Ստորագրահավաքից մեր ակնկալիքներն արդարացվել են: Իմանալով նախապայամանների բուն էությունը` երիտասարդները միանում են մեր նախաձեռնությանը: Ժողովուրդը  Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին այնպես չէ տրամադրված, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Մոտ 1.000 հոգի սիրիահայ, նույնքան իրանահայ է մասնակցել ստորագրահավաքին:Ստորագրողների […]

Թեգեր` [, ]

Սեպտեմբեր 21, 2009թ. 12:38

Երևանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ երկխոսություն վարել Բաքվի հետ, եթե վերջինս կատարի որոշակի պայմաններ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք համաձայն են գնալ դրան երեք ուղղումների դեպքում. Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, Ղարաբաղի անկախությունը ճանաչվելու է քաղաքական մակարդակով, և վերջին` անկախ Ղարաբաղը պետք է անվտանգ ցամաքային հաղորդակցություն ունենա Երևանի հետ»,- հայտարարել է Սարգասյանը: […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:30

Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը Եվրահանձնաժողովի, Գլոբալ երկխոսության և Ֆրիդրիխ Նյումանի հիմնադրամի մասնակցությամբ անցկացրել է հանդիպում` «ԶԼՄ-ներում անհարգալից արտահայտություններին հետևելու» ծրագրի շրջանակում:


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:02

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Սասուն Սերոբի […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 11:59

1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 21-ը հռչակեց հրադադարի և բռնությունից հրաժարվելու` Խաղաղության միջազգային օր: Այդ օրվանից Խաղաղության տոնը նշում են միլիոնավոր մարդիկ բազմաթիվ երկրներում: Այս տոնը մարդկանց կոչ է անում վայր դնել զենքերը և ոչ միայն մտածել խաղաղության մասին, այլ նաև ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն և չլինեն թեժ կետեր, որտեղ թնդում են […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 11:55

Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ Սեպտեմբերի 21: Հայոց նորագույն պատմության ամենափառահեղ էջերից մեկն է սա: Մերօրյա հայաստանյան քաղաքական դաշտում չկա մեկը, ով կասկածի  1991 թ. սեպտեմբերի 21-ի իրադարձության պատմական նշանակությանը:  Սարդարապատի հերոսամարտով սկսված և այնուհետև մի քանին սերունդների տասնամյակներ տևած մաքառումների երախայրիքն է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը`որպես քսաներորդ դարի միջպետական հարաբերությունների բնույթին ու մակարդակին համապատասխանող, արդի միջազգային իրավունքի պահանջներին […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 11:51

«Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար: Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 11:46

Սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ¸ Հայրապետական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս և բերում Մեր […]


Սեպտեմբեր 21, 2009թ. 10:56

Այսօր լրանում է Հայաստանի անկախության հանրաքվեի 18 ամյակը: Հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, առաջընթացի ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Անկախությունը ձեռք բերվեց շնորհիվ ազգանվեր համառ պայքարի, որի վերջին ակորդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր. Հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց Հայաստանի անկախ եւ ժողովրդավարական պետության հռչակմանը: […]

Թեգեր` []