7 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 7, 2009թ. 11:51

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, թե իրենց նպատակն է, որ պատմաբաններն անդրադառնան 1915թ. դեպքերին: Թուրքական Haberturk կայքէջի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Ֆրանսիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ֆրանսիացի լրագրողներին` անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ կարգավորվող հարաբերություններին: Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով հայ-թուրքական մերձեցմանը, ասել է. «Եթե նախկին խնդիրները հիմա վերակենդանացնենք` կթունավորենք ապագան: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 10:58

Այսօր մեկնարկում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Ֆրանսիա։ Թուրքական «Հյուրիյեթ» թերթը հայտնում է, որ Փարիզում Աբդուլլա Գյուլի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ հանդիպման ընթացքում Աբդուլլա Գյուլը պատրաստվում է արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը բացառում է Եվրամիության հետ որևէ այլ համագործակցության ձև, բացի Եվրամիության կազմում ամբողջական ընդգրկումից։ […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 10:15

Բեյրութում գործող հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բեյրութի այցի ընթացքում: Լիբանանում գործող հայկական «Ազդակ» օրաթերթը հաղորդում է, որ երեկ տեղի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ցուցարարները հավաքվել են Habtoor հյուրանոցի մոտ, որտեղ պետք է կայանա հանդիպումը: Ակցիայի մասնակիցների ձեռքերում եռագույն դրոշներ են, ինչպես նաև սև դրոշակներ, որոնց վրա գրված […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 10:00

Մխիթարյան միաբանության անդամ, պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Հայր Լևոն Զեքիյանը գտնվելով Հայաստանում` Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում  հանդես եկավ «Մխիթայան Միաբանությունը» թեմայով զեկույցով: Ելույթի վերջում նա պատասխանեց նաև ներկաների հարցերին: Հայր Լևոնին ուղղված հարցերի գերակշիռ մասն առնչվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: Պրոֆեսորը նախ նկատեց, որ հարևան երկրի հետ չի կարելի թշնամաբար ապրել, բայց […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 09:30

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: Ավարտելով հանդիպումները Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի […]