«Առկա դե ֆակտո սահմանների ճանաչում որպես դե յուրե, Ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից և որպես եզր դուրս մղում երկկողմ հարաբերություններից, ահաբեկչության դատապարտում… Այս երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ իրեն հայտնի է, որ այս գործընթացում կան ճնշումներ Հայաստանի վրա, բայց ինքն ուզում է, որ բոլորի […]
7 Հոկտեմբեր 2009
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը փորձեց պարզել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ կառավարությունը պատրաստե՞լ է կոնկրետ վերլուծություն, թե սահմանի բացման դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր երկրի տնտեսությունը, և այն արդյոք չի՞ լինի ռիսկային քայլ: Պատգամավորը նաև արտահայտեց իր մտավախությունը, թե այդ արձանագրություններով թուրքական […]
Ըստ վիճակագրության, վերջին շրջանում Ադրբեջանում հանցագործությունները իրականացվում են առավել դաժանությամբ[1]: Ըստ ադրբեջանական մամուլի, այնտեղ հազվադեպ չեն եղբոր կողմից եղբորը, մոր կողմից որդուն կամ ամուսնու կողմից կնոջը սպանելու դեպքերը: Ադրբեջանի գլխավոր հոգեբան Հերայ Հերայբելին Trend News-ին հայտնել է, որ հանրապետությունում հատուկ դաժանությամբ հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ագրեսիվության աճով: Հոգեբանը, հղում անելով իր ուսումնասիրությանը, նշել […]
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասերի անկյունում» երեկ կազմակերպվել էր հանդիպում պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ հանգամանալից խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և այսօր պետական քարոզչամեքենայի միջոցով առավել շրջանառվող ադրբեջանական և թուրքական թեզերից, համաձայն որոնց, Հայաստանի և Սփյուռքի շահերը միմյանց հակասում են: Ա. Այվազյանն ասաց, որ եթե չենք կարող հարաբերվել, ապա Սփյուռքի […]
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր […]
«Թուրքերը կարող են սկսված բանակցությունների գործընթացն օգտագործել ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգելու համար»,- նման մտահոգություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Ղարաբաղի և Հայաստանյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը այսօր «Դե Ֆակտո» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Թեև մտահոգություններ կան, այնուամենայնիվ, նրա վերաբերմունքը դրական է և’ հայ-թուրքական սահմանի բացման, և’ նախագահի համահայկական ուղևորության վերաբերյալ, քանի որ «նախագահի […]
Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Նախապայմաններ կան, դա ակնառու է: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւս թաքնված նախապայմանները կան: Երբ ասում են` այլ երկրների տարածքային ամբողջականություն, ըստ էության, խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Իլհամ Ալիեւը 3-4 օրը մեկ հայտարարում է, որ մեր հանրապետության տարածքը Արեւմտյան Ադրբեջանն է: Եվ ես չեմ հանդիպել համարժեք պատասխանի: Այնպես որ, […]
Չնայած այն բանին, որ հայաստանյան իշխանությունները հայտարարում են, թե դեռևս հայտնի չէ նախաստորագրված արձանագրությունների ժամկետը, թուրքական կողմն անվերջ հայտարարում է, թե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Այդ մասին այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Wall Street Journal թերթին: Իսկ լրագրողի հարցին` կախվա՞ծ է, արդյոք, այդ իրադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի […]
Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության շրջանակներում հոկտեմբերի 6-ին Բեյրութում տեղի է ունեցել հերթական հանդիպումը: Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին: Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ […]




