22 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 22, 2009թ. 13:10

Այսօր նման հայտարարություն արեց   ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով թուրքական կողմից անվերջ հնչող հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի առանց ղարաբաղյան հարցի (բնականաբար, հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականւթյան) լուծման. «Դա միայն թուրքերի ցանկությունն է, ոչ ավելին: Այսօր տարածաշրջանում իշխանության համար պայքարող Թուրքիան դժվարությամբ է հրաժարվում իր` տարիներ շարունակ հայտարարած սկզբունքներից»: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:25

Panorama.am-ի խմբագրությունը տեղեկություն է ստացել, որ www.odnoklassniki.ru կայքէջում հայկական խմբերը ենթարկվել են զանգվածային հարձակման: Արդեն 3 շաբաթ շարունակվում է այս կայքէջում հայկական խմբերի արգելափակումը: Առաջին հերթին արգելափակման ենթարկվեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն աջակիցների ու արցախահայերի խմբերը: Ընդհանուր առմամբ, խախտվել են կայքի 40 հազար այցելուների իրավունքներ: Կայքի ադմինիստրացիան չի արձագանքում բազմաթիվ բողոքներին ու չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Էրզրումի Աթաթուրքի համալսարանում երեկ ունեցած ելույթում երկար խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Ավելին, որպեսզի իր խոսքը ներկաների համար հասկանալի և ընդունելի լինի, նա օրինակներ է բերել հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից: Նա ասել է. «Մուստաֆա Քեմալը երկար տարիներ բանակի հրամանատար է եղել և տարբեր ռազմաճակատներում թշնամիների հետ պատերազմել, բայց հանրապետության […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 12:07

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 11:48

Ադրբեջանում բռնաբարությունների թիվը հասել է անասելի չափերի Վերջերս Ազատության և խաղաղության պաշտպանություն իրավական կազմակերպության նախագահ Մաթլաբ Մութալիմլին վերջերս նամակով դիմել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին` առաջարկելով խստացնել բռնաբարության համար նախատեսվող պատիժը: Այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում անասելի չափերի են հասել բռնաբարությունների դեպքերը: Իսկ Մութալիմլին ինքը, որպես նախատեսվող պատժամիջոց առաջարկել է հետևյալ տարբերակները. կամ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 11:00

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտգործնախարարությունից, Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է խորհրդի նիստին: Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: ՍՏՀԿ ԱԳՆԽ վերջին` 20-րդ նիստը կայացել է այս տարի` ապրիլի 16-ին, Երևանում: Այդ ժամանակ խորհրդում նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին: […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 10:19

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր է նախօրեին սպանվել Մերձմոսկովյան շրջանի Գոլովենկի գյուղում: Սպանված Գրիգոր Նոսիկովը Կուբինկա բնակավայրի պատգամավորն է եղել և ղեկավարել է տրանսպորտային խոշոր ընկերություն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ձեռնարկատիրոջ դիակը հայտնաբերել է նրա կինը իրենց սեփական տան դարպասների մոտ: Իրավապահների մոտ սկզբում առաջացել է այն վարկածը, որ պատգամավորը մահացել է կրծքին ուղղված կրակոցով: Սակայն […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 09:30

Հոկտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի ուղղաթիռները վայրէջք կատարեցին Հադրութի շրջանում` Մեխակավանի մերձակայքում: Բարձաստիճան հյուրերին դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ:


Հոկտեմբեր 22, 2009թ. 09:00

Բնապահպանները հավատում են նախագահ  Սարգսյանի խոստմանը Հանրության շրջանում կարծես թե հանդարտվել են  խոսակցություններն այն մասին,  համաձայն որոնց Սևանի ավազանում պետք է ոսկու հանքարդյունաբերություն ստեղծվեր և հանքանյութը մշակվեր տեղում: Ոսկու մշակումը Սևանի հանքավայրի համար նորություն չէր լինի, քանի որ խորհրդային տարիներին ևս Սևանի ավազանից ոսկի էր արդյունահանվում: Սակայն այն ժամանակ ստացված հանքանյութը մշակվում էր Արարատում, իսկ […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 08:00

Հոկտեմբերի 21-ին Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը ՀՀ եւ ԼՂՀ նախագահները երկու հայկական հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են հանրապետության հարավային շրջաններ եւ մասնակցել այնտեղ զինվորականների համար կառուցված բնակելի շենքի եւ ռազմական ենթակառուցվածքների շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ