Հայաստանյան քաղաքական վերնախավը այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու տասը տարի առաջ տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Եռաբլուր են այցելել և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ու Եռաբլուրի մեծ հուշաքարին ծաղիկներ են դրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ […]
27 Հոկտեմբեր 2009
Լյուքսեմբուրգում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախապատրաստվելու խնդիրները, որի ժամանակ ևս կշոշափվի Ղարաբաղի հարցը։ Հրապարակվել է Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունը, ուր, ինչպես միշտ, շեշտվել է, որ այդ քննարկումներն ընթացել են կառուցողական սկզբունքով։ […]
Տասը տարի առաջ հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ին մոտ, հինգ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ և գնդակահարեցին 8 մարդու: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Armar.am
Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, Հայաստանին կամ Արցախին պատերազմ հայտարարելու դեպքում Ադրբեջանը կբախվի հոգեբանական լուրջ խնդիրների: Հոգեբանն իր խոսքը հիմնավորել է այս կերպ. Ադրբեջանը դեռ երբեք ոչ մի երկրի պատերազմ չի հայտարարել` ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղին, իսկ եթե որոշի նման քայլի դիմել, ապա, ըստ հոգեբանի, դա կնշանակի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Իսազադեն միաժամանակ […]




