27 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 27, 2009թ. 14:50

Նախկին քոչվորները` ադրբեջանցիները, այսօր պատմական հայրենիքի կարիք են զգում… Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտությունների թեկնածու Չորս տարի առաջ, երբ կործանվեց հայկական քաղաքակրթության գլուխգործոցը` Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարարեց, թե մենք` հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայում հայկական ոչինչ չկա, թե այնտեղի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»` աղվաններին: Հիրավի, […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 14:33

Ազգային ժողովի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ` 96 կողմ, 1 դեմ, երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման» մասին օրինագիծը: Օրինագծին միակ դեմ քվեարկածը «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Նկատենք, որ 1976-ից գործող Մեծամորի ատոմակայանը գործում է ոչ ամբողջ հզորությամբ. աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 մվտ հզորությամբ: Յոթ տարի հետո […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 13:57

Այսօր Նոր Զեյթունում ապրում է ավելի քան 2 տասնյակ ընտանիք, որոնք պատմական Զեյթունից գաղթել են Մերձավոր Արեւելք` հիմնականում Հալեպ, այնուհետեւ բնակեցվել են Զեյթունում, եւ առ այսօր այդ ընտանիքներում պահպանում են հին Զեյթունի ավանդույթները: Հիշեցնենք, որ 2012 թվականին լրանում է Զեյթունի ապստամբության 150-ամյակը: Այդ առիթով “Արծվաբույն Զեյթուն” հայրենակցական միությունը սկսել է իր քարոզարշավը` մեծ շուքով նշելով […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 13:27

Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի  գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայաստանյան մի շարք լրագրողների դեմ կատարված հարձակումների, ծեծի, բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերին՝ այդ թվում «Հետք»–ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի, «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Հրաչ Մելքումյանի և այլ լրագրողների դեմ բռնարարքներին։ Հունան Պողոսյանը նշել է, որ […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 13:20

Անկարայում իր աշխատանքներն է սկսել Թուրքիաի և Եվրամիության խորհրդարանականների համատեղ հանձնաժողովը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը վստահ է, որ այս հանդիպումը կնպաստի Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացին: Ըստ նրա, եվրոպական կառույցը գիտակցում է Թուրքիայի ռազմաստրատեգիական դերը տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիայի վարջապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին հարցազրույցներում բավականին կոշտ է արտահայտվել որոշ եվրոպական երկրների հասցեին: Նա […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 13:07

Ազգային ժողովի բակում բացվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է: Այսօր հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հուշակոթողի բացումից առաջ ելույթ ունեցավ ԱԺ նախագահը և, մեջբերելով նախագահ Սարգսյանի ուղերձից, նկատեց. «Այսօր առավել, քան երբեւէ […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 12:31

Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր մեկնում են Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք խորհրդարանականների պատվիրակության այցը Բաքու գլխավորելու է մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը: Թուրքական պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Էսադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 12:30

Եվս մեկ տարի գլորվեց, ու նորից եկանք-հասանք այն զարհուրելի օրվան, որը ճակատագրական շրջադարձ ունեցավ մեր երկրի համար։ Արդեն 10-րդ անգամ այս օրը նորից վերապրում ենք այն սարսուռն ու մեծ ցավը, որը տարիների հետ չի սփոփվում, չի մեղմանում, որն անցնող տարիների հետ չի վերանա երբեք։ Անցնող ժամանակի հետ միայն ավելանում է ինչու-ների ու հարցականների շարքը, որոնց, […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 12:04

Քրդական «ժողովրդավարական հասարակություն» կուսակցության դեմ Թուրքիայի իշխանությունը հերթական դատական գործընթացն է սկսել: Այդ մասին հայտարարել է  Թուրքիայի դատախազությունը` տեղեկատվություն տարածելով այն մասին, որ քրեական գործն արդեն իսկ հարուցված է և իրականացվում է հետաքննություն: Երկրի գլխավոր դատախազ Աբդուռախման Յալչինկայը արդեն  իսկ պատրաստել է մեղադրական ակտը: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը թուրք-իրաքյան սահմանի մոտ քրդերի հանձնման օրը, […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 12:00

Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել բաղկացած պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, որի կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական […]