Երեկ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում խոզի գրիպից ևս 2 մահացության դեպք է գրանցվել: Առաջին դեպքը գրանցվել էր կեսօրին մոտ, երբ Դիարբեքիր քաղաքում մահացել էր 34-ամյա մի կին: Ավելի ուշ Կոնյա նահանգում բնակվող 37-ամյա կինը նույնպես խոզի գրիպի զոհ է դարձել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` վերջին օրերի ընթացքում վարակվածների թիվն աճել է […]
30 Հոկտեմբեր 2009
«Ես մտադիր եմ անձնական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում», – ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուն: «Ես երախտապարտ եմ համանախագահներին, ինչպես նաև անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այն ջանքերի համար, որոնք իրենք ձեռնարկում են փոխընդունելի որոշման հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու […]
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից։ Հավաքելով 11 միավոր՝ մեր հավաքականը մրցանակային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։ 9-րդ տուրում մեր թիմը կխաղա Շվեյցարիայի հավաքականի, ռուսները՝ իսպանացիների, իսկ ադրբեջանցիները՝ հոլանդացիների հետ։ Ուկրաինայի հավաքականը, որը ևս մրցանակային տեղում հայտնվելու հավանականություն ունի, կխաղա Իսրայելի հավաքականի հետ։
Հայաստանի շախմատի հավաքականի կանանց թիմը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրի մրցապայքարից հետո 3-րդ տեղում է։ Նրանք զիջում են միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին։ Ուկրաինուհիների հետ ոչ ոքի խաղալով՝ մեր թիմը հավաքել է 11 միավոր։ Մրցաշարի առաջատարն իր ակտիվում գրանցել է 14 միավոր։ 9-րդ տուրում մեր շախմատիստուհիները կխաղան առաջնության առաջատարի՝ Ռուսաստանի թիմի հետ։ Վրաստանի հավաքականն իր […]




