30 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 30, 2009թ. 16:30

Թուրքական հասարակությանը սահմանի բացումը չի հետաքրքրում ավելի, քան քրդական խնդրի լուծումը, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը . «Իրականում թուրքական հասարակության մեծ մասը դեմ չէ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչպես ներկայացվում է: Ավելին` թուրք հասարակության մեծ մասը հետաքրքրված չէ այս հարցով, փոխարենը, առավել անհանգստացած է  քրդական խնդրի լուծմամբ: Հայաստանի հետ հարաբերությունների հատատմանը հիմնականում դեմ են որոշ ծայրահեղական […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 16:10

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր դժգոհությունն ու զարմանքն արտահայտեց օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե գործարարները պե’տք է զբաղվեն քաղաքականությամբ: Լարիսա Ալավերդյանը վկայակոչեց ՀՀ Սահմանադրությունը, որի համաձայն քաղաքական գործիչն իրավունք չունի լինել գործարար, և, ինչպես թեմային հավելեց ՕԵԿ խմբակցության […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 16:00

Նոյեմբերի երկուսին Ադրբեջան կժամանի Թուրքիայի ռազմական պատվիրակությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Թուրք զինվորականների այցի մասին այլ մանրամասներ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը չի հայտնել: Փոխարենը, խոսելով ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին և ամենայն հավանականությամբ` թուրք զինվորականների այցով խիստ ոգևորված, Աբիևը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը «ի […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 15:30

Այն հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական կապեր լինել, եթե Բելառուսը զենք է առաքում Ադրբեջանին, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը պատասխանել է, թե պաշտոնական Մինսկը չի խախտում ինչպես միջազգային, այնպես էլ ՀԱՊԿ  պարտավորությունները։ ArmAr.am


Հոկտեմբեր 30, 2009թ. 15:00

Վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարությունը  մեղմացրել է իր դիրքորոշումը, կարծում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Այդ փոփոխությունը նա մեկնաբանում է նրանով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Էրդողանն ավելի զուսպ կեցվածքով է հանդես գալիս. «Այս ընթացքում նա մի քանի հայտարարություն է արել` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ և ոչ մեկում ակնհայտ չի խոսել այն մասին, […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 14:35

Նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՃշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 14:20

Թուրքիայի կողմից անընդմեջ հնչող նախապայմանների և ՀՀ խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամկետին վերաբերող հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանեց. «Նշեմ, որ Ցյուրիխում, արձանագրությունների ստորագրումից հետո, իմ գործընկերներից մեկն ասել է, որ գլխավոր հայտարարությունը ստորագրված արձանագրություններում է, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում։ Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետև կան համաձայնություններ, որոնք արտացոլված […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 14:00

«Ներկա փուլում և’ Հայաստանի, և’ Թուրքիայի համար ձեռնտու է արձանագրությունների վավերացումը»,- վստահ է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի կարծիքով դա  Հայաստանին ձեռնտու է, քանի որ այդ կերպ մեր երկիրը  աշխարհի հետ կապվող` երրորդ ելքի հնարավորություն է ստանում. «Տարածաշրջանում Հայաստանը կենտրոնական դիրք է զբաղեցնում, ինչպես, օրինակ, Գերմանիան` Եվրոպայում: Սահմանները բացելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 12:30

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հրավիրած  նիստում որոշում է կայացվել,  որպեսզի կուսակցությունն աշխատանքներ իրականացնի Շվեդիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության և քրդերի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Շվեդիայի  Հայկական Ասոցիացիաների Միությունը ողջունել է այս որոշումը` նշելով, որ այն չի ազդի Թուրքիայում ժողովրդավարության տարածման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Armar.am


Հոկտեմբեր 30, 2009թ. 12:00

Թուրքիայում բացահայտվել է միջազգային թրաֆիքինգի մի քանի դեպք: Թուրքական Աֆիոնգարահիսար քաղաքում 4 ամիս տևած  գործողությունների արդյունքում ձերբակալվել է միջազգային հանցախմբի 16 ներկայացուցիչ, որոնց մեջ եղել են նաև Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի քաղաքացիներ (կանայք): Հարկ է նշել, որ զենք-զինամթերքի ապօրինի առքուվաճառքի շարքում մարդավաճառությունը երկրորդ տեղն է զբաղեցնում` թմրանյութերի օրեցօր աճող վաճառքից հետո: ArmAr.am