Հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեր կողմից կիրառվող տեղեկատվական քաղաքականությունը ոչ մի կապ չունի մեր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմների հետ. «Մենք անում ենք այն, ինչ, միևնույն է, անելու էինք` անկախ նրանից` կլինեն նման հարձակումներ, թե ոչ»: Փորձագետը կարծում է, որ լուրջ տեղեկատվական պատերազմների մասին խոսելու համար […]
4 Նոյեմբեր 2009
Հանդիսատեսի դատին է հանձնված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նկարահանված ֆիլմ` «Մխացող պատրույգ»: «Մենք որոշել ենք ստեղծել այս ֆիլմը` հաշվի առնելով Հայաստանի ներքին կյանքում վերջին զարգացումները: Ի վերջո, կգա մի օր, երբ մեզ կարող են փաստի առջև կանգնեցնել Ղարաբաղի հարցի առումով»,-մեկնաբանում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ռեժիսորի նպատակը խնդիրը հասարակությանը ներկայացնելն է եղել: «Ի՞նչ է այսօր առաջարկում […]
Կրեմլի մամլո ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդի պաշտոնավարման 10-ամյակի առթիվ. «Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայոց եկեղեցու նկատմամբ, որը հարյուրամյակների ընթացքում պահպանել է քրիստոնեական հավատքը: Բարձր ենք գնահատում Ռուսական ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև ձևավորված […]
Հոկտեմբերի 27-30-ը Լիբանանի Անթիլիաս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Ադանայի կոտորածների 100-ամյակին: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Անթիլիասի մայրավանքում բացվեց Ադանայի կոտորածների 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարը: Հիշատակի այսպիսի միջոցառումները կոչված են ևս մեկ անգամ հիշեցնելու մարդկությանն ու աշխարհին, որ ոճիրը չի մոռացվում, որ դրանց մասին հիշողություններն ապահովագրում են մարդկությանը նորանոր չարիքներից, և ինչպես մեր վեհափառ […]
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է գնել Իտալիայի նավթամշակման գործարանի բավական մեծ մասը», -հայտարարում է ընկերության առաջին գործակալը: Այսպիսով, ադրբեջանական նավթային ընկերությունը ցանկանում է ապահովել իր նավթի մատակարարման անհրաժեշտ ծավալներն արտասահմանում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ներդրումների ուղղությամբ,-հայտարարում է Socar Trading պետական կազմակերպության «դուստր» ձեռնարկության ղեկավար Վալերի Գալավուշկինը:-Դա յուրօրինակ ապահովագրում է հնարավոր ռիսկերից»: ArmAr.am
Ադրբեջանի բանակում գնալով առավել մեծ թիվ են կազմում զինծառայողների մահվան դեպքերը: Միայն հոկտեմբեր ամսին զոհվել է 3 զինծառայող: Բանն այն է, որ ամեն ինչ արվում է կատարված սպանությունները ծածկադմբոց անելու համար: Սումգայիթի զորամասի զինվոր Տեյմուր Միրզալիի մահվան առնչությամբ սկզբում հաղորդվեց, թե նա ինքնասպանություն է գործել` կախվել է: Բայց մարմնի վրա հայտնաբերված հետքերն ապացուցում էին, որ […]
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2009 թվականի սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2009 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր […]
Այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, միաբերան հայտարարում են մեր երկրի ղեկավարները: Իհարկե, աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհը` երկաթուղու տեսքով, Հայաստանին թույլ կտա ձերբազատվել Վրաստանի տրանսպորտային կախվածությունից, կակտիվանա տնտեսական մրցակցությունը, կմեծանան ներդրումները: Պակաս գայթակղիչ չէ նաև օտար շուկան հայ գործարարների համար որպես թիրախային շուկա դիտարկելու և իրականացնելու հեռանկարը: ArmAr-ն արդեն […]
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը նոյեմբերի 5-6-ը կայցելի Երեւան: Ռոբերտ Սիմոնսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ: ArmAr.am
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսությունների և հարաբերություններ կհաստատի այդ մերձավորարևելյան հանրապետության հետ` փոխադարձ հարգանքի հիման վրա: «Ես ուզում եմ հասկացնել, որ ԱՄՆ–ն չի ցանկանում հետագայում էլ շարունակել առաջնորդվել անցյալի չափանիշներով և ցանկանում է Իրանի հետ հարաբերություններ կառուցել` փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: […]




