4 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 4, 2009թ. 10:55

Իսրայելական ISRA գործակալության փոխանցմամբ, Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, թե ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում` հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքիայի տարածքով: Ամոս Յադլինը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով. «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանության մեջ` Էրդողանը լռում […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:28

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հանդես գալով իր հարազատ` «Արդարություն և զարգացում»  կուսակցության առջև, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք դատապարտում են Իրանի միջուկային ծրագիրը, անձամբ են տիրապետում այդ զենքին: Հասկանալի է, որ Էրդողանի ակնարկն ուղղված էր Իսրայելին: Թուրքիայի վարչապետը նաև շեշտել է. «Մեր կուսակցությունն իր կառավարման 7 տարիների ընթացքում ամեն ինչ արել է տարածաշրջանային […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:20

Լևոն Արոնյանը մասնակցելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին, որը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 5-ից 18-ը (ներառյալ բլից-շախմատի աշխարհի առաջնությունը): Sportinfo.am գործակալության փոխանցմամբ՝ Արոնյանի մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Նոյեմբերի […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:10

Չկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած  ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը    աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:00

Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ, հայտնի ֆրանսահայ երգիչ և Շվեցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրը հանդես գալով իտալական հեռուստաընկերության եթերում, Թուրքիայից պահանջել է  ետ վերադարձնել հայկական հողերը։ Հանրահռչակ հայազգի երգիչը Իտալիայում է գտնվում համերգների նպատակով: Նա`իտալական RAI 3 հեռուստաընկերության եթերում իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և հավելել. «1924 թվականին՝ երբ ես […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:30

-Ես որպես հաշմանդամություն ունեցող մարդ, ինձ այս երկրի լիիրավ քաղաքացի չեմ զգում և շատ դժգոհ եմ այս պետությունից և բոլոր այն կառույցներից ովքեր պատասխանատու են մարդկանց արժանապատիվ կյանքի համար-, ասում է Զարուհի Բաթոյանը: Այսօր  ՀՀ-ում 177208 հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում: Սակայն նրանց բաժին է ընկել, ամենադժվարը` ապրել 21-րդ դարում և չունենալ ազատ տեղաշարժվելու հնարավորություն: […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:28

Պատգամավորի դաշնակցական թեկնածու Ռաֆայել Այվազյանը նոյեմբերի 3-ին հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Եվ այսպես, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց թիվը պակասեց մեկով: Երեկ երեկոյան ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց,  որ  Ռաֆայել Այվազյանի` պայքարից հրաժարվելու պատճառը, զուտ անձնական դրդապատճառներն են: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:00

Այսօր Ռուսաստանում տոնում են Ազգային միասնության տոնը: Այն հռչակվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ռուս ժողովուրդը ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից: Նոյեմբերի 4-ը որպես Ազգային միասնության տոն առաջին անգամ նշվել և ոչ աշխատանքային օր է հռչակվել 2005 թվականին: Տոնի առիթով Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում, տեղի կունենան […]