16 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 16, 2009թ. 15:41

Հայաստանի տարածքում, մասնավորապես` Վայոց Ձորում  կատարվող նոր հայտնագործությունները կստիպեն աշխարհին ընդունել, որ Հայաստանն է խաղողի ու գինեգործության հայրենիքը: Խոսքը 6 հազար տարվա վաղեմության գինեգործական շինության մասին է, որի ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, և, ինչպես հավաստիացնում է ազգագրագետ Սուրեն Հովոսյանը, շատ շուտով գինեգործության պատմությունը սրբագրումների կենթարկվի: Գինեգործության հայրենիք լինելով հանդերձ, մենք չենք պահպանել գինու նկատմամբ […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:23

Մի քանի օր առաջ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Անդրես Հերկելը և Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը մտահոգություն էին հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնանա Գաջիզադեի և Էմին Միլիի ազատազրկման դատավճռի վերաբերյալ` նշելով, որ «այդ հարցը հերթական հարվածն է խոսքի ազատությանն Ադրբեջանում և լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարացման ճանապարհին»։ Զեկուցողները հավելել են, որ «անիրավահավասար մեղադրանքները, հետաքննության թափանցիկության […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:22

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆԻ հոդվածաշարը` Ադրբեջանական հանրապետություն Այս դեպքում խնդիրը համեմատաբար պարզ է` Բաքվի հնարավոր քայլերի հաշվարկման ու վարքի կանխատեսման  առումով: Դրանք կարելի  է համախմբել երկու վարկածների շուրջ: Առաջին. Բաքուն և Անկարան համատեղ մշակված ու համաձայնեցված նույն նպատակին միտված խաղ են վարում տարածաշրջանում: Երկրորդ, այդ երկու պետություններն […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:20

Ս. թ. նոյեմբերի 15-ին Սիրիայում պաշտոնական-հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ուղեկցող պատվիրակությանն ընդունեց ՍԱՀ նախագահ դոկտոր Բաշշար ալ-Ասադը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-սիրիական դարավոր պատմամշակութային կապերին և մերօրյա վերընթաց զարգացում ապրող բազմաբովանդակ հարաբերությունների խորացմանը: Նախագահ Ասադը առանձնահատուկ կարևորեց Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը և հայության գործադրած ջանքերը երկրի տնտեսության […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:17

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետը ելույթ կունենա Պարենի և […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:12

Նոյեմբերի 15-ից Աբխազիայում միջազգային հեռախոսազանգերը կիրականացվեն ռուսաստանյան հեռախոսային կոդերով։ Վրացական կոդը ուժի մեջ կլինի մինչև 2010թ. հունվարի 1-ը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ այսօր բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին։ Քանի որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, ուղերձը փոխանցվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։ Վրացական կողմը դիմել է նաև հեռահաղորդակցության միջազգային գործակալություն՝ խնդրելով  իր […]


Նոյեմբեր 16, 2009թ. 15:09

Այս մասին ասել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի» տասնամյակի կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ: Տոնակատարությանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը,Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ կառավարության անդամներ, Ռուսաստանից ժամանած հյուրեր, նրանց թվում` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (ՄՄՀՊՀ) Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Զախարովը և […]


Նոյեմբեր 16, 2009թ. 13:11

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ու Բաքուն  չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի գնի շուրջ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն իրեն գազ վաճառի արտոնյալ գներով։ Իսկ Ադրբեջանը, պարզվում է, մեծ եղբորն ընդառաջ գնալու  նման ցանկություն չունի։ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին վճարել գազի գնի տարբերությունը, բայց  այս դեպքում էլ կողմերը չեն […]


Նոյեմբեր 16, 2009թ. 13:05

Բրյուսելում նոյեմբերի 16-17-ը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի քաղաքացիական հասարակության առաջին խորհրդաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի 240 հասարակական կազմակերպություններ։ ՀԿ-ները ներկայացնելու են գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ։ Եվրամիության կողմից խորհրդաժողովին մասնակցելու են Շվեդիայի արտգործնախարարը, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ ArmAr.am


Նոյեմբեր 16, 2009թ. 13:03

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությունների միջեւ ստորագրված իրավական փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը խնդրել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությանը՝ տրամադրել տեղեկատվություն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ: ԼՂՀ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացված ահաբեկչական […]