18 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 18, 2009թ. 16:28

ArmAr.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը – Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով: Նա նշել է, որ «խնդրի» խաղաղ կարգավորումը ձգձգվում է, որ իրենք «սպասելու ժամանակ այլևս չունեն», որ սպառազինում են բանակը, և որ ուժի միջոցով կազատագրեն «ադրբեջանական հողերը»։ «Մենք ամեն վայրկյան […]


Նոյեմբեր 18, 2009թ. 15:53

Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ աղմուկ են բարձրացնում, իբր թե հայերը ավերել են Աղդամի գերեզմանոցը, անգամ որակումներ են հնչեցնում… Խնդրի առնչությամբ ArmAr.am-ին պատասխանեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը. «Ջուղայի խաչքարերը` մշակութային այդ  արժեքները  վերացնող ժողովուրդն իրավունք ո՞ւնի խոսելու նման հարցերից, առավել ևս՝ փորձելու ուրիշին ինչ-ինչ բնորոշումներ տալ, երբ իրենց բոլոր քայլերն իրականում վանդալիզմի […]


Նոյեմբեր 18, 2009թ. 15:47

Ամերիկայի Միացյալ Նահանգների իրաքյան կոմպանիան հեռու է հաջողված համարվելուց: Եվ դեռ ավելին` շատ փորձագետների կողմից ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում գնահատվում են իբրև պարտվողական: Սակայն որքան էլ ԱՄՆ-ի նպատակները ձախողված լինեն Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, իրաքյան պատերազմն ամբողջովին նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել այդ տարածաշրջանում: Դա նախ և առաջ պայմանավորված է արաբական գործոնի թուլացման ֆոնի վրա քրդական գործոնի […]


Նոյեմբեր 18, 2009թ. 15:20

ԱՄՆ-ն Եվրամիությանը խորհուրդ է տալիս պատրաստվել նոր գազային ճգնաժամի: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ առաջիկա ձմեռը Ռուսաստանը դարձյալ դատարկ կթողնի Եվրոպային գազ մատակարարող խողովակները: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կոմմերսանտ» թերթը, որի տեղեկությունների համաձայն, Հունգարիան արդեն նախապատրաստում է իր գազային համակարգը գազամատակարարման հնարավոր կասեցմանը, իսկ Չեխիան հույսը դրել է ատոմային էներգիայի վրա: Այն մասին, որ […]


Նոյեմբեր 18, 2009թ. 13:58

Մեր զրուցակիցն է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը -Տիկին Աղաբալյան, վերջերս ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում էիք նաև դուք, այցելեց Ֆրանսիա և ՌԴ: Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ  ձեռք բերվեցին, ի՞նչ հանդիպումներ տեղի ունեցան։ -Այցի նպատակը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը չէր, այլ այն, որ Ֆրանսիայում և Ռուսաստանում փորձեինք պարզել, թե այդ երկրներում կա՞ մշակութային համագործակցության […]


Նոյեմբեր 18, 2009թ. 13:28

Անցած շաբաթ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է Լիսաբոնյան պայմանագիրը` վերացնելով պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության նախագահ և արտաքին գործերի նախարար ընտրելու վերջին արգելքը: Արդյունքում արդեն նոյեմբերի 19-ին ԵՄ արտահերթ խորհրդաժողովի ժամանակ կայանալիք ընտրությունների արդյունքում հայտնի  կդառնան Եվրամիության առաջին նախագահի և արտգործնախարարի անունները: Լիսաբոնյան պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն կոչված էր փոխարինելու […]


Նոյեմբեր 18, 2009թ. 12:49

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանական երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ լուրջ տարաձայնություններ են ծագել։ Խնդիրը պարզելու նպատակով ArmAr.am-ի թղթակիցը  դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին։ Վերջինս փոխանցեց, թե  այս պահին նման տարաձայնություններ գոյություն չունեն: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ նա այսպես ներկայացրեց. «Մենք կսպասենք, կտեսնենք, […]


Նոյեմբեր 18, 2009թ. 12:05

  Պաշտոնական այցով այսօր Թուրքիայում գտնվող Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Երկու երկրների նախագահներն անդրադարձել են Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացին: Իտալացի լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի նախագահի վերաբերմունքը` Եվրախորհրդարանի նախագահի այն հայտարարության առնչությամբ, թե Թուրքիան ընդհանուր մշակույթ չունի Եվրոպայի հետ, Գյուլը պատասխանել է, թե […]


Նոյեմբեր 18, 2009թ. 11:35

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցին մեծ տեղ հատկացնելը թուրքերին նյարդայնացնում է: Թուրքերը անհանգստացած են, նույնիսկ բողոքում են, որ Ֆրանսիայում,  եթե անձը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ապա  տեղ չունի ֆրանսիական հասարակությունում: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ էլ Ֆրանսիայի Նանս քաղաքում.  Նանսի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել […]


Նոյեմբեր 18, 2009թ. 10:58

Այսօր կավարտվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Երեկ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի հետ, որի ընթացքում, լրատվամիջոցների փոխանցմամբ` «համաձայնություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մակրոտնտեսական ոլորտում` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար: Բացի այդ, երկու երկրների […]