«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
19 Նոյեմբեր 2009
Արդեն որոշված է Սարգսյան-Ալիև հանդիպման օրը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերի 26-ին։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ շրջանառում է այն տեղեկատվությունը, թե մեծ ակնկալիքներ ունի սպասվող հանդիպումից: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին Ադրբեջանն իր կողմից հասանելիք բոլոր քայլերն արել է և հանդիպման ընթացքում ակնկալում է պատասխան քայլեր. «Այդ ճանապարհին […]
«Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն»,-ի պատասխան ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, մեկնաբանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Անմիջապես նշենք, որ, չնմանվելով մեր հարևաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքների հայկական կոթողները, […]
ՀՅԴ խմբակցությունն օրերս հանդես է եկել «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի համաձայն սահմանամերձ տարածքներում` 25 կմ խորությամբ հողատարածքի ձեռքբերումը պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի: Հարցի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին, ով և մեկնաբանեց առաջարկված փոփոխությունների անհրաժեշտությունը. «Մենք ազգային անվտանգության խնդիր ունենք: Մտավախություն կա, որ օտարերկրյա անձինք ու իրավաբանական կազմակերպությունները կարող են […]
Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: […]
Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Անկարայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իբր թե հայտարարել է, թե` «Դժվար կլինի Թուրքիայի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալել, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը արձագանքելով ադրբեջանաթուրքական լրատվամիջոցների կողմից տարածված լրատվությանն […]
Սփյուռքահայությունը շարունակում է խիստ մտահոգված մնալ հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացով: Ինչպես նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, այդ մտահոգությունը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացով և Ղարաբաղյան խնդրով: Խոսելով վերջին շրջանում հաճախ արտահայտվող այն անհանգստության մասին, թե սկսված գործընթացը կարող է սեպ խրել հայության երկու հատվածների միջև և նպաստել հայության […]
Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՎՀ) գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են դեռևս 2009 թվականի ամռանը: Այդ մասին տեղեկություն է տարածել «ABC» հեռուստաընկերությունը: Բանտը գտնվում էր Վիլնյուսից քսան կիլոմետր հեռավորությամբ տեղադրված Անտիվիլայ գյուղի նախկին ձիահեծարանի տարածքում: Այդ տեղեկությունն արդեն հաստատել են Լիտվայի մի պաշտոնյա և ԿՀՎ նախկին աշխատակիցներից մեկը: Հեռուստաընկերության տեղեկությունների […]
Ղազախստանում 77 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Ղազախստանի հերոս, կինոռեժիսոր Ադրբեջան Մամբետովը: Իր կյանքի վերջին տասը տարիներին Ադրբեջան Մամբետովը եղել է Կապիբեկ Կուանըշբայեւի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ ժամանակահատվածում նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կոզը Քորփեշ` Բայան Սուլու», «Քըզ Ժիբեկ», «Կարագյոզ», «Քեռի Վանյա », «Այնուհետև լռություն է», «Արյուն և քրտինք» […]
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ: Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: […]




