19 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 19, 2009թ. 17:27

Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին: Բացի մեծ գմբեթից եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված էին  փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: 1763 թվականին Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789 թվականին եկեղեցու […]


Նոյեմբեր 19, 2009թ. 17:26

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիրո Մանոյանը`անդրադառնալով նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթին. «Մի կողմից նա իշխանությունների հրաժարականն է պահանջում, մյուս կողմից կաթողիկոսի օրինակն է ներկայացնում` գործարք առաջարկելով այդ նույն իշխանություններին»: (Խոսքը Եղիազար Այնթապցի թուրքական փառամոլ և իշխանատենչ հոգևորականի մասին է, որը դարձել էր թրքահայության կաթողիկոս` պառակտման վտանգի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 17:23

Օրերս ArmAr.am-ը ահազանգել է Գարեգին Նժդեհի հրապարակին հարող փողոցում  հայտնված մի խանութի մասին, որի թուրքալեզու գովազդային վահանակն ամբողջապես հակասում է ՀՀ լեզվի մասին օրենքին: Մեր ահազանգի արդյունքում հարցին անդրադարձել է նաև Լեզվի պետական տեսչությունը: Տեսչությունից մեզ տեղեկացրեցին, որ հարցը վերցվել է վերահսկողության տակ: Հիշյալ խանութի սեփականատերը օրենքի սույն խախտումը պատճառաբանել է իր անտեղյակությամբ, այնինչ օրենքի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 17:10

«Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին»,-ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իրականում այս պահին կառավարությունն  ընդամենը 3.5 մլրդ դրամի երաշխիք է տվել. «Տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 %-ից ավելի աստիճան պետք է լինի»,-ներկայացրել է ՀՀ վարչապետը: Նման պայմաններով […]


Նոյեմբեր 19, 2009թ. 16:58

Արմավիրի թեմի Առաջնորդարանից տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 14-ին օծվել է Արմավիրի տարածաշրջանի Արգավանդ համայնքի վերանորոգված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի  հանդիսապետությամբ, թեմի հոգևորականների մասնակցությամբ, Արմավիրի  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, համայնքապետի և հավատացյալ ժողովրդի ներկայությամբ: Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել էր դեռևս 1800-ական թվականներին, սակայն այն այլևս չէր […]


Նոյեմբեր 19, 2009թ. 16:41

«Այսօր ստեղծված իրավիճակից ելնելով` ես ենթադրում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կարող է տարիներ տևել: Այսօր էլ թուրքական խորհրդարանում բազմաթիվ փաստաթղթեր կան, որ տարիներ շարունակ սպասում են վավերացման: Միակ իրական ժամկետը արտաքին հանձնաժողովի եզրակացության համար սահմանված 45 օրն է, իսկ հետո վավերացումը կարող է անվերջ ձգձգվել»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի […]


Նոյեմբեր 19, 2009թ. 16:05

Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին: Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ  կարող են հաստատվել նաև տնտեսական ոլորտում:   Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը […]


Նոյեմբեր 19, 2009թ. 15:46

Նոյեմբերի 18-ին Իզմիրում ավարտվել է աշխարհի Պատվո հյուպատոսների միության 9-րդ համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 80 երկրներից պատվիրակություններ: Համաժողովին, որպես Ստամբուլի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, մասնակցում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ինչպես տեղեկացրել է Պոլսո պատրիարքարանը, Արամ Աթեշյանը ներկա է եղել նոյեմբերի 16-ին կայացած նիստին և քրիստոնյա, իսլամական, հրեական առաջնորդների ասուլիսին: Միջոցառմանը ներկայացվել են հոգևոր երաժշտության նմուշներ, […]


Նոյեմբեր 19, 2009թ. 15:29

Ադրբեջանցիները խիստ վիրավորված են Միացյալ Նահանգներից։ Նրանց կարծիքով, «շատ անարդար մի փաստ է գրանցվել», որը վերանայման անհրաժեշտություն ունի։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-կողմից ԼՂՀ-ին դրամական օժանդակություն  ցուցաբերելուն։ Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունին  խառնվել են նաև ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ, որոնք հայտարարում են, թե  ամերիկյան կառավարությունը հավասարապես պետք է օգնության ձեռք մեկնի ԼՂՀ –ի` ինչպես […]


Նոյեմբեր 19, 2009թ. 15:28

Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Գերմանիայում թուրքերեն եթերաժամերը կրճատվել են։ Ընդամենը 7 ամսվա գործունեություն ծավալած «DPA» գերմանական ռադիոկայանը, որը հեռարձակվում էր նաև  թուրքերեն, մինչ տարվա վերջ կդադարեցնի իր գործունեությունը: Բացի այդ, «Արեւմտյան Գերմանիայի ռադիո-հեռուստաընկերությունների խորհուրդ»-ը Քյոլնի ռադիոյի հիմնադրման 45-ամյակի օրը հայտարարել է, որ առավոտյան եթեր գնացող մեկ ժամանոց թուրքերեն հաղորդումները կփոխարինվեն գերմաներենով։ Ավելին, […]