25 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 25, 2009թ. 13:00

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը: «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել […]


Նոյեմբեր 25, 2009թ. 12:00

Կիպրոսի հանրապետությունը Եվրամիության կազմում գտնվող բոլոր պետություններին  տեղեկացրել է այն մասին, որ  իրենք ստիպված են խոչընդոտել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հետ կապված բանակցությունները, եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները Կիպրոսի նկատմամբ։ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասն իր այս դիրքորոշման մասին նամակներով տեղեկացրել է Եվրամիության անդամ բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան զինված հարձակում […]


Նոյեմբեր 25, 2009թ. 11:50

Նոյեմբերի 24-ին Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան ռուսական մշակույթի պալատում մեկնարկել է «Մշակույթների համադրում մեկ աշխարհում» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային փառատոնը։ Հանդիսությանը մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած երիտասարդներ և ուսանողներ։ Միջոցառման 3 օրերի ընթացքում նրանք  կներկայացնեն  իրենց ազգային մշակույթն ու արվեստը։ Փառատոնի` նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Աշխարհի երաժշտության հնչյունները» համերգային ծրագրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Կալկաթայի Հայոց […]


Նոյեմբեր 25, 2009թ. 11:15

Այսօր Թուրքիայի արհմիությունների հինգ ֆեդերացիաներ, որոնք միավորում են ավելի քան 2.5 միլիոն թուրք աշխատավորների, 24 ժամյա «կանխազգուշացնող» գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի պատճառով կխափանվեն տրանսպորտի, կրթության, առողջապահության, ֆինանսական և այլ ոլորտների աշխատանքները: Թուրքիայի արհմիությունների կանխազգուշացնող գործադուլի մասնակիցները զանց են առել վարչապետ Թայիփ Էրդողանի զգուշացումներն այն մասին, որ միջոցառման կազմակերպիչները կկրեն […]


Նոյեմբեր 25, 2009թ. 11:00

Նոյեմբերի 17-ին ԼՂՀ պատվիրակությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգև Արք. Մարտիրոսյանի և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց  Ամերիկայի արևելյան թեմի Առաջնորդարան Կենտրոն, ուր հանդիպում ունեցան թեմական առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ։ Ս.Վարդան Մայր տաճառում ԼՂՀ պատվիրակությանը ողջունեց Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, ապա Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ […]


Նոյեմբեր 25, 2009թ. 10:14

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով այսօր ԵԱՀԿ-ի կողմից կանցկացվեն դիտարկումներ: Հայաստանյան դիտարկումները տեղի կունենան Աղդամում և կիրականացվեն ԵԱՀԿ  ներկայացուցչի օգնականներ Իմրե Պալատինուսի, Իրժի Աբերլենի և Ջասլան Նուրտազինի կողմից: Ադրբեջանում դիտարկումները կիրականացնեն  նույն կազմակերպության ներկայացուցչի օգնականներ Պիտեր Կին և Վլադիմիր Չոունտուլովը: ArmAr.am


Նոյեմբեր 25, 2009թ. 10:00

Նոյեմբերի 25-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցելությամբ կայցելի Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ: Նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում: ArmAr.am


Նոյեմբեր 25, 2009թ. 09:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենա նաև Համայն Ռուսիո և Մոսկվայի Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հետ: ArmAr.am