3 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 3, 2009թ. 17:39

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձևավորել՝ հակամարտության […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 17:29

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը` ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։ Այս մասին հայտնում են կառավարությունից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու  գործընթացը և ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 16:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. ՚Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա  խորացմամբ: Հայաստանը  բարձր է գնահատում մեր երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Մենք նաեւ չափազանց բարձր ենք […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 15:40

Թուրք  վերլուծաբան Քադրի Գյուրսելն  անդրադարձել է այն չորս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ: 1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի՞նչ եք անելու Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 15:31

ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով  Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին, տեղեկացրեց, թե այսօր Ադրբեջանը ռազմական օդանավեր է ձեռքբերում Չինաստանից, և ստեղծում է  ռազմական արբանյակ: սա այլևս նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ռազմական տեսակետից լուրջ առավելություն ձեռքբերել: Սրանով հանդերձ, Կիրակոսյանը լուրջ վտանգ է տեսնում նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններում: «Սա հավանական փոփոխություն կարող է լինել Ռուսաստանի […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 15:02

«Հայկական կողմի այս նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայ-թուրքական փակ դարպասների բանալիները դեռևս հայկական կողմի ձեռքում չեն»,-արձանագրում է «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշում է, որ այս ամենի հիմքում պետք է դրվեր հենց այն խնդիրը, որ «բանալիները գոնե մասամբ լինեին Երևանի ձեռքերում», այնինչ դրանք դեռևս թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում են, և դեռ հարց է, թե ինչպես դրանց […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 14:06

«Պետք է ամուր կառչել այդ հայտարարություններից, որոնցում միջազգային փորձագետներն ու բարձրաստիճան անձինք տարանջատում են հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր  Ստեփան Սաֆարյանը: Ս. Սաֆարյանը կարծում է նաև, որ հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստիպված պետք է լինեն սպասելու Արցախի հարցի լուծումից հետո, իսկ […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 13:53

Զրույց տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ – Պարոն Մարտիրոսյան, ըստ շրջանառվող կարծիքների` ադրբեջանցիները հայերի դեմ տեղեկատվական պայքարում որոշակի  առավելություն ունեն:  Ինչպե՞ս կգնահատեք, այսպես ասած, քարոզչական պատերազմի արդյունքները: – Քարոզչական պատերազմում Ադրբեջանը մինչ օրս օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները, տեղեկատվական պայքարը կազմակերպվել եւ վերահսկվել է պետական մակարդակով, ծախսվել են ահռելի ֆինանսական միջոցներ: Քարոզչությունը ուղղված […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 13:32

ArmAr.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ-ի Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: – Պարոն Աթանեսյան, ըստ ձեզ, ի՞նչ տվեց աթենքյան հանդիպումը, արդյո՞ք, համանախագանների հերթական համատեղ հայտարարությունը ինչ–որ նոր բան ավելացրեց բանակցային գործընթացին: Գուցե ճիշտ են այն գնահատականները, թե գործընթացը դոփում է իր տեղում: -Ես այն կարծիքին չեմ, որ  բանակցային գործընթացը նույն տեղում է  դոփում, որովհետև համանախագահող […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 13:25

«Ղարաբաղը հստակ պետք է ունենա իր տեղը բանակցային սեղանի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խորհուրդ տվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան Ստեփանակերտ. «Կան որոշումներ,որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, և ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր […]