10 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 10, 2009թ. 12:32

Թանկագին հայրենակիցներ. Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:04

Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»: Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:42

Հայ – թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ստիպում են մեզ մեր շրջապատի նկատմամբ դառնալ առավել զգայուն։ Նկատի ունենալով մեր Հայրենիքի գլխին կախված մեծ աղետը, որն առայժմ երևում է օգոստոսի 31-յան զույգ արձանագրությունների տեսքով, ակամայից ինքդ քեզ թումանյանական հարց ես ուղղում. «ինչի՞ց սկսվեց էս ամեն ինչը… »։ Յուրաքանչյուր սերունդ իր միջից ծնում է քաղաքագետների ու քաղաքական գործիչների […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:36

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանն այն 27 երկրների շարքում է, որտեղ մեծ տոկոս են կազմում տուբերկուլյոզի շատ ծանր դրսևորումները, ինչպես նաև՝ դեղակայուն ձևերը։ Վերջինիս դեպքում հիվանդությունն այնքան խորացած է, որ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված դեղորայքն այլևս չի օգնում հիվանդին։ ԱՀԿ-ի տվյալներով Ադրբեջանում տուբերկուլյոզով հիվանդների 36%-ից ավելին տառապում է այս հիվանդության հենց դեղակայուն ձևով։ Հայտնի է, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:30

ԼՂՀ կառավարությունը վարելահողերի կոլեկտիվ մշակության փորձ է նախաձեռնել Ամարասի գոտում: Այդ ծրագրի  ընթացքին ու հետագա անելիքներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի` օրերս հրավիրած խորհրդակցությունը` գյուղնախարար Արմո Ծատրյանի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ամարասի գոտում հողատարածքներ ունեցող համայնքների ղեկավարների և սեփականատերերի մասնակցությամբ: Կարկտահարված 1300 հեկտար տարածքներում իրականացվող գյուղատնտեսական  այդ ծրագիրը լավ արդյունքներ է խոստանում` հայտարարել […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:59

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ  ղարաբաղյան խնդիրը ոչ […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:38

Պատահական չէ, որ հենց այս օրը` դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղը տոնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և պետականության կայացման միանգամից երկու տոն` անկախության հանրաքվեի անցկացումը և Սահմանադրության ընդունումը: Ուղիղ 18 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցկացրեց անկախության հանրաքվե` ընտրելով ազատ և անկախ ապրելու ճանապարհը: Իսկ երեք տարի […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:28

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ  դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է: Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը`  ինչ-ինչ պատճառներով […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 09:30

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բախվել են թուրքերը և քուրդերը: Նիդերլանդներում բնակվող թուրքերը ցույց են   կազմակերպել, դրանով արտահայտելով իրենց բողոքը եվրոպական այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք խրախուսում են Թուրքիայում` «Քրդական աշխատավորական կուսակցության» գործունեությունը: Նույն ընթացքում ամստերդամաբնակ քրդերը ևս իրենց երթն են կազմակերպել` ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական կուսակցության» և ընդդեմ Թուրքիայի: Արդյունքում քրդերի և թուրքերի միջև ծեծկրտուք է սկսվել: […]