Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 3, 2009թ. 11:23

Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է կազմակերպության անդամ երկրների միջև բնականոն […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 11:18

ԱՄՆ-ն Աֆղանստանում իր նոր ծրագրերի հետ կապված դիմել է Թուրքիային:Այդ կապակցությամբ,  Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին լրագրողներին որոշ պարզաբանումներ է տվել: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Աֆղանստանում զինվորականների թիվը և այստեղ ավելի մեծ պարտականություններ ստանձնել: Ջեֆրին շեշտել է, որ Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որի հետ ԱՄՆ-ն համագործակցում է Աֆղանստանում և […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 10:40

ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկրորդ օրը եւս հագեցած էր երկկողմ հանդիպումներով: Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ էր: Նախարար Նալբանդյանը Հունաստանի վարչապետին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Հունաստանի վարչապետն ասել է, որ […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 10:32

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին թուրքական պատվիրակության ղեկավար և Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բախիշը հաստատել է հայ-ադրբեջանական խնդրի լուծման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը: «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և դժվար կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորել՝ առանց ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու»,-հավելել է նա։ Է. Բախիշն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է խաղաղարար դերակատարություն ունենալ հարավկովկասյան […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 09:30

Թուրքագետ  Հակոբ Չաքրյանի թարգմանությամբ ներկայացնում ենք  թուրքական «Սաբահ» թերթի դեկտեմբերի 2-ի համարում տպագրված «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը թունավորող երկու հիմնախնդիր» հոդվածից մի հատված. «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը 80 տարի շարունակ թունավորում է երկու հսկա հարց: Առաջինը Կիպրոսի խնդիրն է, երկրորդըՙ Հայկական հարցը: Ով ասես չի զբաղվել Կիպրոսի հիմնահարցովՙ Դենքթաշը, Էջեւիթը, Դեմիրելը: Սակայն չեն կարողացել քանդել […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 08:30

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 2-ին Աթենքում` ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթից հետո հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. ներկայացնում ենք այն ստորև. Դիտարկմանը, որ, չնայած նախօրեին հնչած հայտարարություններին, իր եւ Մամեդյարովի ելույթները այսօր բավական կոշտ էին, Հայաստանի արտգործնախարարը արձագանքեց. – «Ես ասացի այն, ինչ ճշմարտությունն է: Մի երկիր, որ […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 21:10

«Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի»:  «Արմենպրես»-ի թղթակիցի հաղորդմամբ, Աթենքում  այս մասին հայտարարել է  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 19:01

Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլն այսօր եզրափակվեց Երևանի Կենտրոն համայնքի շուրջ 32 դպրոցի հաղթող թիմերի մրցաշարով, որը տեղի ունեցավ Շախմատի ակադեմիայում: Օլիմպիադան արդեն չորրորդ տարին անընդմեջ համատեղ անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային և եզրափակիչ; Վերջինս […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:56

Ս.թ. դեկտեմբերի 2-ին` Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբի անդամների՝ Կանադայի պաշտպանական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթի (խմբի ղեկավար), Կանադայի պաշտ­պանական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Էնդրյու Մաքնեիլի, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական քարտու­ղարության փորձագետ, փոխգնդապետ Ռենե Կունգի, Սարաևոյում տեղակայված խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի դասախոս, պրն. Հայնց Վեցչերայի և ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության՝ կրթական հարցերի համակարգող, պրն. Ժան […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:47

Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին են այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը: Նրանց կարծիքով` մինչեւ դեկտեմբերի 7-ը նախանշված Օբամա-Էրդողան հանդիպում` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, բայց հանդիպման ժամանակ կխոսվի թե’ դրանց, թե’ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին: Հանրապետական պատգամավորը այս գործընթացում արձանագրում է առաջընթաց, ըստ նախկին նախարարի` առաջընթացի մասին խոսելու հատուկ առիթ […]