Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 2, 2009թ. 18:37

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք բխում են Թուրքիայի շահերից. «Նրանք հաստատակամ են իրենց նախապայմաններում, որի շուրջ էլ մենք արտահայտում ենք մեր ամբողջ դժգոհությունը։ Այսօր որպես նախապայման Թուրքիան արձանագրությունների վավերացման խնդիրն ուղղակիորեն կապում է ղարբաղյան խնդրի լուծման հետ. ի՞նչ սկզբունքների հիման վրա և ո՞ւմ օգտին, հասկանալի է։ […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:09

Դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման և հաշվառման գործընթացը: 2009 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ: Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:06

Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Դիտարկումն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:50

Դեկտեմբերի 2-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Արմեն Աբրահամյանը (ԲՀԿ), Արա Նռանյանը (ՀՅԴ): Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կորեայի […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:44

Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները: Սերժ Սարգսյանն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:41

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով  թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին,  Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»: Գյուլն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:28

«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ  աշխատակիցներին տրվելիք թոշակների  պարտքերը շատանում են, իսկ դրանք ստանալու հույսերը` պակասում: Օրերս ArmAr.am-ի խմբագրություն էր այցելել նախկին օդաչու Գառնիկ Մակիչյանը, ով էլ բարձրացրեց հիշյալ խնդիրը: 2003 թվականի հուլիսին  կառավարության կողմից կայացվում է N-906Ա որոշումը «Հայկական ավիաուղիներ »ՓԲԸ-ին գումար հատկացնելու մասին»:  Սույն որոշմամբ  նախատեսվում էր «Արմավիայի»  կողմից կառավարությանը վճարվող գումնարներից  վճարել ՀԱՈՒ պարտքերը: […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:27

«Արցախ» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ և 11 կուսակցությունների կողմից արված հայտարարությանը, ըստ որի, այդ կուսակցությունները՝ միավորելով ուժերը, պետք է պայքարեն, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, որ ներկայումս կան, չվավերացվեն։ Նշվեց, որ բացի այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրության 83,5 […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ   մի կողմից  շուրջ  40  հեկտար  հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով,  մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:24

Euronews-ը ցուցադրել է «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում» ֆիլմ Արցախի մասին, որը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն չենք կարող չնշել, որ վերոնշյալ ֆիլմում առկա են նաև մտահոգիչ  անճշտություններ: Այսպես. օրինակ՝ հայերի կորուստները 7 հազարի փոխարեն նշված է` 17 հազար, ԼՂՀ-ի տարածքը երկու անգամ փոքր է ներկայացվում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և որոշ գերտերություններ հայ-թուրքական […]