Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 2, 2009թ. 12:18

«Ադրբեջանի առաջնորդի այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է ուժով ետ բերել հայերի կողմից «գրավված» տարածքները, վկայում են միայն այն մասին, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հրաժարվել իր գերնպատակից, փաստացիորեն,  վերահսկել  Հայաստանի ու ԼՂՀ տարածքները, որոնք թուրքական ու ադրբեջանական առաջնորդներն իրենց բաժանող սեպ են համարել »,-գրում է Արցախի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը: Ամենացնցողը, սակայն, […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 11:39

Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանը Ֆրանսիայից պահանջել է Թուրքիային վերադարձնել     Յուպիտեր և Ապոլոն աստվածների արձանները, որոնք  1680-ական թվականներին տեղափոխվել են Ֆրանսիա և պահվել  Լուվրի թանգարանում: Պահանջը ներկայացվել է այն «հիմնավորմամբ», թե հռոմեական կայսրությունից մնացած այդ գեղեցիկ    արձանները կերտվել են Ք.ա. 2-րդ դարում` Փոքր Ասիայում,  ուրեմն պետք է պատկանեն Թուրքիային: Թուրք հնագետները, սակայն, այս պահանջով չեն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 10:45

Երեկ ԼՂՀ կառավարության նիստում գործադիրի քննարկման  էր ներկայացվել «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նիստը վարում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանը,  նախ որոշ տվյալներ հրապարակեց եզրափակվող 2009թ. ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքերով, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողել նաև ԼՂՀ տնտեսության վրա, սակայն կկատարվեն 2009թ. համար նախատեսված […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 10:30

Մեր զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը -Վերջերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր  ելույթում հանգամանորեն խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին,  այն քայլերի, որոնք մենք ինչ- որ տեղ նաև ստիպված ենք կատարել, որովհետև դա նաև ժամանակի թելադրանքն է, նկատեց, թե կլինեն դժվարություններ, գուցե և սխալներ … Այս հանգամանքը անհանգստացնող չէ՞: -Նախագահի ելույթի […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 10:14

Այսօր Աթենքում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նախարարական նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 10:00

Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին Աթենքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 10:00

Վրաստանի առաջին նախագահի այրին՝ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան, Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ է հայտարարել։ Նման կտրուկ քայլի դիմելով՝ նա պահանջում է ազատ արձակել որդուն, ում հոկտեմբերի 27-ին ձերբակալել էին՝ կանխամտածված սպանության փորձի կասկածով։ Գամսախուրդիա կրտսերն այդ մեղադրանքը չի ընդունում և որպես բողոքի նշան արդեն 26 օր է, որ հացադուլ է հայտարարել։ Ներկայումս նա գտնվում է […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 09:30

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԵ) ու անդամ երկրներն, ըստ Իրանի նախագահ Ահմադինեժադի, անհանգստացած չեն Իրանի կողմից հնարավոր  միջուկային   զենքի ստեղծմամբ, նրանք պարզապես ցանկանում են խոչընդոտել իսլամական աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը: Ի հեճուկս նման նկրտումների, Իրանն, ըստ երկրի առաջնորդի, պատրաստվում է  ստեղծել նանոմանրադիտակ, որն էլ հենց կլինի Իրանի գլխավոր «ռումբը», իսկ ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԵ-ի ակնդետ […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 20:40

Աթենքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել է, որ երկու երկրնների արտգործնախարարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման ժամկետների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Այնուհետև Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և երկու կողմերը իրենց հերթին քննարկել են ինչպես ղարաբաղյան […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 20:30

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Աթենքի Հելինիկոն մարզական համալիրում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլուի հանդիպումը: Այն հրավիրվել էր թուրքական կողմի խնդրանքով: Այս մասին հայտնում է Արմենպրեսի թղթակիցը: Մոտ 30 րոպե տևած հանդիպումը, որն ավարտվեց րոպեներ առաջ, սահմանափակվեց միայն արարողակարգային լուսանկարահանմամբ: Նախարարներն ուրախություն հայտնեցին հանդիպման հնարավորության համար […]