ԱԺ Հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է, թե դրական տեղաշարժեր է նկատվում նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հանրապետական պատգամավորը էական է համարել, որ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հենց Անկարայում` ԱՄՆ դեսպանատանը շեշտել է, որ հայ– թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]
Դեկտեմբեր 2009
ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների […]
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե` «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին:Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ […]
Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ու Վրաստանի խնդիրների լուծումը պետք է իրականացվեն բացառապես միջազգային իրավունքի կանոնների ու նորմերի համապատասխան` ինքնավարության, տարածքային ամբողջականության, պետության սահմանների անխախտելիության սկզբուքններով: Ըստ ռուսական «Ռոսբալտ» լրատվականի, Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը հաստատել է Ուկրաինայի կողմից ԵԱՀԿ միջազգային դիտորդների հետ կառուցողական […]
Նոյեմբերի 28-ին Եվրոպայում հանրահայտ «Եվրանյուզ» հեռուստաընկերության եթերում հայտնված Արցախի վերաբերյալ տեսանյութը հեռուստաընկերության պաշտոնական կայքի ռուսական բաժնում արգելափակված է, բայց, ինչպես կայքում է նշվում` ժամանակավորապես: Հիշեցնենք, որ վերոնշյալ տեսանյութում ներկայացված էին իրական փաստեր Արցախի վերաբերյալ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Հայաստանի սիրտ», իսկ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ նախագահ: Իրական փաստերի վրա հիմնված տեսանյութի եթեր […]
Հասկանալի է, որ հայերը շատ են վշտանում, երբ բախվում են Հայոց Ցեղասպանության իրողությունը խեղաթյուրող կամ ժխտող հայտարարությունների, իսկ սփոփված են զգում այն ժամանակ, երբ այն պատշաճորեն ճանաչված է: Սակայն, եթե նրանք ժխտողներին արագորեն դատապարտում են, ապա հաճախ ժամանակ չեն գտնում ճշմարտությունն ասողներին ըստ արժանվույն գնահատելու համար: Այս մտքերը ծագեցին գլխումսª Հայոց Ցեղասպանության մասին երկու արդարացի […]
«Համաշխարհային ասպարեզում ուժի հիմնական վերկտորները կիսում են այն հիմնական գաղափարը, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չի կարելի կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի կարգավորման հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ընդ որում, ըստ պարոն Սաֆրաստյանի, Թուրքիայի կողմից այս երկու գործընթացները մեկը մյուսով պայմանավորելը ոչ մի ազդեցություն չի թողնում բարձր ատյաններում ու միջազգային ասպարեզում, […]
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել բախումներ Քրդական Բանվորական կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջև: Վիրավորվել են մի քանի ոստիկաններ: Անկարգությունները տեղի են ունեցել Ադանա, Մերսին քաղաքներում, երկրի հարավային և արևելյան շրջաններում: ՔԲԿ գրոհայինները ոստիկանների ուղղթյամբ պայթուցիկ նյութերով շշեր և քարեր են նետել, հրկիզել ավտոմեքենաներն ու աղբարկղները: Ագրա քաղաքում նրանք վառոդով շշեր […]
«Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Հասկանում եք, մենք այդ հանդիպման ժամանակ չենք քննարկել հենց այդ փաստաթուղթը։ Մենք խոսել ենք բանակցությունների շարունակելու ձևաչափի մասին։ Վերջին անգամ փաստաթղթի շուրջ քննարկումներն […]




