Մարտ 2010

Մարտ 29, 2010թ. 12:03

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է ճշտել, թե  կա՞ն, արդյոք, Հայաստանի քաղաքացիներ մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների […]


Մարտ 29, 2010թ. 11:37

Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովւմ կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորման քայլերի համար: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է եւ ավելացրել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական […]


Մարտ 29, 2010թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում պատասխանել է նաև հայկական թեմային առնչվող հարցերի: Այս մասին հայտնող թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Էրդողանը լրագրողներին կոչ է արել նախքան ցեղասպանություն եզրաբառն օգտագործելը մի լավ տեղեկացվեն, քանի որ դա իրավական տերմին է: Իսկ Օբամայի կողմից ցեղասպանություն բառի օգտագործման առնչությամբ Էրդողանն ասել է. «Եթե […]


Մարտ 29, 2010թ. 10:37

Թուրքիայի Դիարբեքիրի մշակույթային հիմնադրամներից մեկի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյին համերգով է հանդես եկել դիարբեքիրցի հայտնի երաժիշտ Ջոշքուն Սաբահը, ում ողջունել է հանդես է եկել հայտարարությամբ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը: «Այս ժողովուրդը ավելի շատ տառապելու իրավունք չունի: Մի ժամանակ այս քաղաքում էին մեր հարստությունը, գեղեցկությունը հանդիսացող հայերը եւ սիրիացիները: Նրանց կորցնելու պատճառով է, որ այսօր մենք […]


Մարտ 29, 2010թ. 10:15

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Anadolu գործակալության փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն և Քլինթոնն այլ հարցերի թվում քննարկել են նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած թիվ 252 բանաձևը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելիքին, Իրանին և Իրաքին առնչվող խնդիրները: ArmAr.am


Մարտ 29, 2010թ. 10:04

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունն այսօր կազմակերպել է քննարկում`  «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմյով: Տեղեկացնենք, որ ամենամյա այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Այն  նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը և քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական կառույցների, […]


Մարտ 27, 2010թ. 15:00

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված ծառատունկին: ArmAr.am-ին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի […]


Մարտ 27, 2010թ. 14:45

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիայում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների եւ առաջարկություններ է սպասում ադրբեջանական կողմից: «Հայաստանի նախագահը պետք է ուշադիր լինի ԼՂ հարցով իր հայտարարություններում, որովհետեւ ադրբեջանական կողմը բազմիցս ներկայացրել է իր առաջարկությունները: Մեր նախաձեռնությունները ներառված են մադրիդյան սկզբունքներում»,- ANS հեռուստատեսությանը տված […]


Մարտ 27, 2010թ. 14:32

Մարտի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը: Ամենյան Հայոց Կաթողիկս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո~ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, […]


Մարտ 27, 2010թ. 14:29

« Չի կարող խոսք գնալ հայկական կողմից տարածքներ զիջելու մասին, մինչև չլուծվի Ղարաբաղի անկախության հարցը, մինչ չլուծվի նրա անվտանգության հարցը: Խոսքը կարող է գնալ միայն փոխզիջումների մասին»,-այսօր ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորի խոսքով, եթե ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը պետք է քննարկվի առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապա ոչ […]