Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ամիսներ տևած բանակցություններից հետո եկել են փոխհամաձայնության Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի շուրջ։ Երկու երկրների նախագահների միջև համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուս-ամերիկյան նոր պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են մարտագլխիկների քանակը հասցնել մինչև 1,550-ի, ինչը գրեթե […]
Մարտ 2010
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության […]
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ողջունել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետևանքների վերացման և դրան ուղղված բարեփոխումների «ճանապարհային քարտեզը», որը պատրաստել էին ՀՀ իշխանությունները: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից: «Մենք ողջունում ենք այն բարեփոխումների լայն շրջանակը, որը պատրաստել են իշխանությունները ի պատասխան մեր առաջարկների, սակայն ուզում ենք ընդգծել, որ կարևոր […]
Հայ ազգային կոնգրեսը նախապատրաստվում է հաջորդ հանրահավաքին, որը կայանալու է ապրիլի 6-ին` ժամը 18:00-ին, Մատենադարանին հարող տարածքում: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, թե. «Մեծ թափով ենք պատրաստվում հանրահավաքին, մեր տարածքային կառույցները լծվել են հանրությանն իրազեկելու գործին: Առաջիկայում նաև թռուցիկներ կբաժանվեն»: ՀԱԿ հանրահավաքի օրը պատահական չի ընտրված. ապրիլի 6-ին Երևանում մեկնարկելու է Մարդու իրավունքների […]
Մարտի 26-ին շարունակվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, նույն օրը կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսել է նեղ ձևաչափով` պատվիրակությունների ղեկավարների և ԱՊՀ գործադիր քարտուղարի […]
Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, ապրիլ ամսին կրկին քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու խորհրդարանի «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին` ընդգծելով Իսրայելում դրա ճանաչման հետ կապված դժվարությունները, պարբերականը դրանց թվում նշում է Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև այդ երկրում հայկական գործոնի առկայություն: Վերջին խնդրի համատեքստում […]
Ապրիլի 17-18-ին, Թեհրանում կայանալու է միջուկային խնդրի վերաբերյալ «Միջուկային էներգիա բոլորի համար, միջուկային զենք` ոչ ոքի» խորագրով խորհրդաժողով: Այս մասին հայտնում է Iran.r-ն: Օգտվելով այդ առիթից` Իրանը որոշում է կայացրել ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ ատոմային ոլորտում: Իրանը, հաշվի առնելով Դելիի եւ Թեհրանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի Հնդկաստանը նույնպես մասնակցեր այդ խորհրդաժողովին:
Թուրքական Hurriyet -ը գրում է, որ Ստամբուլ կատարած այցի շրջանակում Լիբանանի Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե Թուրքիան և Լիբանանը պետք է աշխատեն մեծ իսլամական շուկայի ստեղծման ուղղությամբ: «Առաջիկա երկու տարիների ընթացքում մեր նպատակն է առևտուրը երկու երկրների միջեւ 1 մլրդ-ից հասցնել 3 մլրդ»,-ասել է խոսնակը: ArmAr.am
Նախօրեին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Այդ թվում նաև անդրադարձել են ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար հարցերին` քննարկելով կանխարգելման հնարավոր քայլերը: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք խոսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին նախատեսվող Թուրքիա […]
Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան հայտարարել է, որ մայիս ամսին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իր այցի նպատակը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. կանխարգելելու այն ճգնաժամը, որն առաջացել է այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով` արեւմտյան ուժերի հետ առկա բախման պատճառով: Լուլա դե Սիլվան ասել է. «Դուք արդեն գիտեք, թե որքան են ինձ քննադատել իմ այն […]




