Մարտ 2010

Մարտ 29, 2010թ. 14:48

Ապրիլի 10-ին Նիկոսիայի «Ստրովոլոս» դահլիճում տեղի կունենա Կիպրոսի «Համազգային» մշակութային եւ կրթական միության «Օշական» մասնաճյուղի «Սիփան» պարային համույթի 10-րդ ամենամյա համերգը: Համերգը տեղի կունենա Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարար Անդրեաս Դեմետրոուի եւ Կիպրոսի խորհրդարանի հայ համայնքի ներկայացուցիչ, նշանավոր գործարար եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանի հովանավորությամբ: «Հայերն այսօր» ArmAr.am


Մարտ 29, 2010թ. 14:35

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են. «Հարգելի գործընկերներ, Ռուսաստանի դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թվականի փետրվարի 6-ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակը, ինչի արդյունքում ձեզ սխալ տեղեկատվություն է տրվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»: Նշենք, որ որպես այսօրվա պայթյունի հետևանքով մահացածներ ցուցակում նշված էին հայազգի 1973 թվականին ծնված Հասմիկ Մելքումյանը և 1982 թվականին ծնված Լևոն Խաչատրյանը: Որևէ նոր […]


Մարտ 29, 2010թ. 14:31

ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ դեղերի շուկայում առկա խնդիրներին ու դրանց լուծմանը միտված համապատասխան մարմինների գործունեությանը: Նա նշեց, որ մեր պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել բոլոր դեղերի կարգավորումը: «Լավ կլինի սկսել հիմնական դեղերի ցանկից, որն ընդգրկում է այն դեղերը, որոնք կարող են […]


Մարտ 29, 2010թ. 14:12

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձև է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին […]


Մարտ 29, 2010թ. 14:00

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին: ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան […]


Մարտ 29, 2010թ. 13:49

«Hurriyet» թերթն իր համացանցային կայքում հրապարակել է որոշ մանրամասներ Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցից: Ինչպես հայտնի է հեռախոսազրույցը  տևել է շուրջ 40 րոպե: Թուրքիայի արտգործնախարարը խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին հույս է հայտնել, որ նախագահ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայունությունը ցեղասպանության հարցի նկատմամբ: Դավութօղլուն ընդգծել […]


Մարտ 29, 2010թ. 13:34

Այս տարի մարտի 29-ին սկսվում է Ավագ Շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Յուրաքանչյուրը պետք է իր հոգու միջով […]


Մարտ 29, 2010թ. 13:13

Արցախում արդեն նախապատրաստվում են Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված տոնակատարություններին: Կառավարության որոշմամբ` արդեն հաստատվել է տոնական միջոցառումների ցանկը, կազմվել է այդ միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով` համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկմամբ: Հանձնաժողովի` մարտի 24-ին կայացած առաջին նիստի օրակարգում ընդհանուր բնույթի կազմակերպչական հարցեր էին: Տարին հոբելյանական […]


Մարտ 29, 2010թ. 12:46

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։ Gazeta.ru–ի տվյալով՝ վիրավորների թվում է 18–ամյա հայ պատանի՝ Մարտիրոսյան Համիկ։ Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու հաջորդական պայթյուն է […]


Մարտ 29, 2010թ. 12:23

«ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցել են տարածաշրջան»: Մարտի 28-ին Ստեփանակերտում նման տեսակետ է հայտնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվական վարչությունից,  ԼՂՀ ղեկավարության հետ համանախագահների հանդիպումը տեւել է մոտ 1,5 ժամ: Յուրի Մերզլյակովի խոսքով, տարվա […]