Մարտ 2010

Մարտ 25, 2010թ. 19:00

Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 25-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, այն եկեղեցիները, որոնք մինչեւ հեղափոխությունը հայկական էին, պետք է վերադարձվեն Հայ եկեղեցուն: Պ.Զաքարեիշվիլին գտնում է, որ Վրաստանում հայերի իրավունքները ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում: Այլ […]


Մարտ 25, 2010թ. 18:00

Հայաստանի կառավարությունը մարտի 25-ին կայացած արտագնա նիստում որոշում է կայացրել Երեւանի N 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր` մարտի 25-ին, նրա մահվան օրը, երկրի ղեկավարությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ այցելել է […]


Մարտ 25, 2010թ. 15:40

«Վեցնյակի» անդամները (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) հաջորդ շաբաթ անցկացնելու են Իրանի խնդրի շուրջ հեռախոսային բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Լայալ Գրանտը: Հատկանշական է, որ նախօրերին կայացած «վեցնյակի» ներկայացուցիչների բանակցություններին մասնակցել է նաև Չինաստանի ներկայացուցիչը, ով մինչ այժմ հրաժարվում էր քննարկել հակաիրանական նոր պատժամիջոցների […]


Մարտ 25, 2010թ. 15:31

Մարտի 29-30-ը կայանալու է Վրաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը: Նախատեսված է նաեւ այդ նպատակով Վրաստան ժամանած ԵՄ պատվիրակության հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Ցերեթելիի, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի, վերինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլիի եւ ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի հետ: ArmAr.am


Մարտ 25, 2010թ. 15:21

Միացյալ Նահանգներում գործող «Վուդրո Վիլսոն» հետազոտական կենտրոնը պետության, գործարար սեկտորի, գիտության, արվեստի և մի շարք այլ բնագավառներում ակտիվ գործունեության և աջակցության, ինչպես նաև երկխոսության ծավալմանը նպաստելու համար տրվող մրցանակն այս անգամ որոշել է շնորհել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և թուրքական Doğuş («Դողուշ») հոլդինգի ղեկավարող խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքին: Վերջապես, Դավութօղլուն  մրցանակ ստացավ,որը սկիզբ է լինելու, […]


Մարտ 25, 2010թ. 15:03

«Խորհրդարանն ու ընդդիմությունն այնքան ուժ չունեն, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդեն»: Այս մասին ասել է  «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը: «ՀԱԿ-ը համարյա համաձայն է, խորհրդարանական ընդդիմության դաշնակցական թևն էլ համաձայնության քայլեր անում է: Արձանագրությունների հեղինակ Հայաստանի դեմ պայքարի ապակառուցողական քննադատության տարբերակն անթույլատրելի է ու մերժելի»,- ասաց Աղայանը: Նրա դիտարկմամբ, իշխանափոխության խնդիրն այսօր […]


Մարտ 25, 2010թ. 14:53

Այսօր Երևան է ժամանելու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը, որի կազմում են ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա 2010 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի […]


Մարտ 25, 2010թ. 14:25

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի լսումները ԱՄՆ սենատում կարող են սկսվել արդեն ապրիլ-մայիս ամիսներին: Այս մասին, ըստ Ռիա Նովոստի գործակալության, նշել է սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերրին: «Պայմանագրի ստորագրման հետ կապված աշխատանքների շրջանակներում մենք պատրաստվում ենք լսումներ իրականացնել Զատիկից (ապրիլ 4) մինչև Հիշատակի օր (մայիս 31) ընկած ժամանակահատվածում»,- […]


Մարտ 25, 2010թ. 14:24

Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի` Դուբայում 75 մլն դոլարի դղյակներ ունենալը կոռուպցիայի ու կաշառակերության բարձրագույն դրսևորում է: Թուրք իրավաբան Յաման Ակդենիզի խոսքով, Թուրքիայում նման կոռուպցիան անպատիժ չէր մնա: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փանախ Հուսեյնը կարծում է, որ երկրի նախագահը պետք է պատգամավորներին բացատրություն տա Դուբայում իր ունեցվածքի վերաբերյալ:


Մարտ 25, 2010թ. 13:53

Այսօր վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է  ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը, որի թեման է «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ»: Համաժողովին հրավիրված են և մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Հունաստանի, Չիլիի, Իրանի, հայաստանյան սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Նպատակն է հստակեցնել սոցիալիստական գաղափարախոսության ընդհանուր սկզբունքները, կարևորել միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, որտեղ […]