Մարտ 2010

Մարտ 26, 2010թ. 16:40

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր մեկնելու է Թեհրան, որտեղ  Իրանի եւ Աֆղանստանի ղեկավարների հետ մասնակցելու է Նավրուզի տոնակատարություններին: Ակնկալվում է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի նախագահների Թեհրանում գտնվելու ժամանակ կանցկացվեն պարսկալեզու երկրների ղեկավարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ: Այդ ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Ռահմոնի այցն Իրան կավարտվի մարտի 28-ին: ArmAr.am


Մարտ 26, 2010թ. 16:00

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ծառայության պատվիրակությունը Ցխինվալում բանակցություններ է անցկացրել Հարավային Օսիայի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերվել այդ ոլորտում համագործակցության բոլոր առաջարկների շուրջ. խոսքը վերաբերում է   Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի բոլոր առաջարկներին: Ենթադրվում է, որ կստորագրվի նաեւ համապատասխան պայմանագիր, որի նպատակն է ապահովել  երկու երկրների անվտանգությունը: ArmAr.am


Մարտ 26, 2010թ. 15:15

Հայաստանը այս շաբաթ լույս կիրակի գիշերը անցնում է ամառային ժամանակի: Ինչպես տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն՝ մարտի վերջին կիրակի օրը (մարտի 28-ին) ժամը 2-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տանել։ Նշենք, որ ամբողջ աշխարհում ամառային ժամանակին անցնելու համակարգից օգտվում են մոտ 110 երկրներ: […]


Մարտ 26, 2010թ. 15:00

Ապրիլի 5-ին ուժի մեջ մտնող` Եվրահամայնքի մակարդակով ընդունված նոր օրենսգիրքը նպատակ ունի դյուրացնել տեղաշարժերը շենգենյան երկրների տարածքում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն: Օրենքն, ինչպես հավելեց Ֆ. Գրապեն, վերաբերում է, մասնավորապես, կարճաժամկետ վիազաների տրամադրման կարգերի փոփոխություններին: Նշվեց, որ երկարաժամկետ վիզաների տրամադրման կարգն առանձնահատուկ փոփոխությունների չի ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, […]


Մարտ 26, 2010թ. 14:50

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությունը՝ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու վերաբերյալ այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից խիստ քննադատության է արժանացել: Թուրքական կառավարության ղեկավարի հայտարարությունը հենց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա այցելության շեմին էր արված: Այցի նպատակներից մեկն էլ Ստամբուլում գերմանա-թուրքական համալսարանի բացման շտապեցումն է, որի վերաբերյալ համաձայնագիր կնքվել է 2008-ին: Էրդողանը հայտարարել է, թե  քանի […]


Մարտ 26, 2010թ. 14:50

Հաշվի առնելով, որ գազի գինը նախորդ տարի բարձրացել է 14 տոկոսով, իսկ այս տարի էլ բարձրանում 37,5 տոկոսով, ստացվում է, որ գազի գնի ընդհանուր աճը կազմելու է 62 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա ներկայացմամբ, քանի որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման մեջ 40%-ը գազն է, ապա էլեկտրաէներգիան պետք […]


Մարտ 26, 2010թ. 14:39

Մենք չունենք քաղաքական այնպիսի թիմ, որը կկարողանա սպասարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս բարդ գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով, իշխանությունները երկու տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ չեն իրականացվել, իշխանությունների որակի փոփոխություն չի եղել: Գնահատելով Թուրքիայի կեցվածքն այս գործընթացում, Սուրենյանցն այն ճկուն համարեց՝ նշելով, […]


Մարտ 26, 2010թ. 14:12

Ինչպես տեղեկացրել ենք ՀՅԴ-ն Երևանում կազմակերպել է  երկօրյա համաժողով: Արդեն երկրորդ օրն է, ինչ տարբեր պետություններից ժամանած հյուրերը եւ Հայաստանի մասնագետները քննարկում են, թե ինչպես է հնարավոր Հայաստանը դարձնել սոցիալական պետություն: Ֆինանսատնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի պատճառով այսօր ամբողջ աշխարհում մեծացել է արհեստակցական միությունների դերը: Այդ կառույցները, որպես կանոն պայքարում են աշխատավորների իրավունքների համար, երբեմն դիմում […]


Մարտ 26, 2010թ. 14:02

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր […]


Մարտ 26, 2010թ. 13:48

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանը շատ արագ վավերացնի հայ- թուրքական արձանագրությունները եւ պայման դնի Թուրքիայի առջեւ. երկու ամսվա ընթացքում չվավերացնելու դեպքում` վավերացումը չեղյալ կհայտարարվի: ԱԻՄ նախագահն այսօր այդ մասին խոսել է ՙՏեսակետ՚ մամուլի ակումբում: Թեմային նույն ակումբում ավելի ուշ այսօր անդրադարձել է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: […]