Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել Հունան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին: ArmAr.am
Մարտ 2010
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը Դամասկոսից նախօրեին մեկնել են Լիբանան: Նախարարն այցելել է Բեյրութի Բեքաայի շրջանում գտնվող Այնճար հայկական գյուղը: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Այնճարցիները նախարարին և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին դիմավորել են Ս. Պողոս եկեղեցու բակում: Հանդիպմանը ներկա էին […]
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Այսօր երեկոյան ԱԺ-ի այգում նույնպես կնշվի թատրոնի միջազգային օրը: Միաժամանակ տեղեկացնենք, որ այսօր կմեկնարկի նաեւ 20-րդ դարի կրկեսի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց մասնակցելու նպատակաով, […]
Այս օրերին Երևանի փողոցներում, համերգային սրահներում, սուպերմարկետներում կարելի է տեսնել բազմաթիվ իրանցիների: Փաստորեն, վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստան է ժամանել 10-15 հազար Իրանի քաղաքացի: Այս տվյալները հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ենթադրվում է, որ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի մեծ է: Իրանում նշվող Նովրուզը շատերը նախընտրում են անցկացնել երկրից դուրս: […]
Թուրքիայում երկրի վարչապետ Էրդողանին վիրավորելը վերածվում է վատ ավանդույթի: Կամ թքում են կամ հայհոյում, կամ էլ հանդես գալիս տարաբնույթ կարգախոսներով: Դրանցից մեկն էլ «Մարդասպան Էրդողան» կարգախոսն է: Եվ ահա, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի Թունջելիի դատարաններից մեկը վճիռ է կայացրել տեղեկագրեր բաժանած երկու անձանց նկատմամբ: Սակայն ինչպես տեղեկացնում է Firat գործակալությունը` Թունջելիի դատարանը արդարացման վճիռ է […]
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը մեկնաբանել է ԼՂՀ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ նշելով, որ դեռ բանակցություններ են ընթանում եւ չեն համաձայնեցված հիմնական սկզբունքները, որի հիման վրա պետք է հաշտության համաձայնագիր կնքվի: Իսկ այդ պայմաններում, միջազգային խաղաղապահների տեղակայման մասին խոսելը տեղին չէ: «Հայկական կողմը դեռ չի հստակեցրել, որ ընդունում է ԵԱՀԿ Մինսկի […]
«2009 թվականի ընթացքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զոհվել է 19 մարդ։ Շփման գծում տարեկան միջինը զոհվում է 30 մարդ, որոնց թվում նաև սովորական քաղաքացիներ են։ 2009թ. մահացու դեպքերի թիվն իջել է 19-ի, ինչը պարբերաբար իրականացվող բանակցությունների արդյունք է։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Յուրաքանչյուր մարդկային զոհ […]
Голос Армении-ն տպագրել է դեսպան, 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության խմբի ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը` ղարաբաղյան հակամարտության առկա իրավիճակի վերաբերյալ: Հոդվածագիրը մասնավորաբար անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պաշտոնական Բաքվին ուղղված կոչին` կնքել ուժի չգործադրման համաձայնագիր, ապա նշում. «Նույն օրը, ինչպես և կարելի էր սպասել, Բաքուն պատասխանեց մերժումով: …Բաքուն տարիներ շարունակ սպառնում է հենց ուժի միջոցով […]
Երեկ, ի վերջո, տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ համարվող` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը: Չնայած այն բանին, որ սույն հայը խոստացել էր հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չգալ, սակայն թուրք տերերի պահանջով, այնուհանդերձ, այդ հայտարարությունը հնչեց: Եվ ահա, հանդիպումից անմիջապես հետո Շիրինօղլուն հայտարարել […]
Թուրքական «Յունուս Էմրե» հիմնադրամը ցանկանում է Թուրքական մշակույթի կենտրոն բացել Հայաստանում: Թուրքական «Զաման», օրաթերթի փոխանցմամբ, այս մասին ասել է հիմնադրամի տնօրեն Ալի Ֆուաթ Բիլկան: Վերջինս միաժամանակ հավելել է, թե կենտրոնը կբացի այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմտնեն: Բիլկանը նաև նշել է, որ եթե Հայաստանը թույլ տա, ինքը կգնա Հայաստան և անձամբ կբացի կենտրոնը` […]




