Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շրջանակային պայմանագիր կնքելու ժամանակ պետք է հիմք ընդունի ոչ թե մադրիդյան սկզբունքների «վերանորոգված» տարբերակը, այլ առաջին տարբերակը«,-այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը նկատում է, որ «վերանորոգված» տարբերակում կա երկու կետ` հանրաքվեի անցկացման ու խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, […]
Մարտ 2010
Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]
«Օրերս առավել թեժացավ ‘Մոսկվա’ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը: Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը: Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը… Հայ Արիական Միաբանությունն […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը կմասնակցի նաև հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նորանշանակ դեսպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները: Նա նաև ընդգծել է Չինաստանի և չին ժողովրդի […]
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: «Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]
«Ոչ, ոչ մի լարվածություն չկա: Աշխատանքային սովորական գործընթաց է, և ես էլ օրինակ, առօրյա աշխատանքի ընթացքում իմ աշխատակիցներին շատ հաճախ նկատողություն եմ տալիս, կամ էլ խրախուսանքի եմ արժանացնում: Սովորական բնականոն գործընթաց է: Պետք չէ փոքր բաներից աղմուկ բարձրացնել», – այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Բաղադասարյանը: Նրա խոսքն հնչել է իբրև պատասխան այն […]
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին: Արամ Սաֆարյանը տիկին Զեհեին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները և հետագա աշխատանքները` նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող խորհրդարանական երեք լսումներ կազմակերպել: Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ […]
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով Արցախի հանրապետության խորհրդարանի առաջիկա ընտրություններում առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակը: 16 ընտրատարածքում առաջադրված 46 թեկնածուներից 3-ը կին են, 46 թեկնածուներից 14-ը ներկայումս պատգամավոր են: Թեկնածուներից 5-ը չեն աշխատում, մնացած 41-ը՝ պետական մարմինների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և բուժհիմնարկների աշխատողներ են: ArmAr.am




