«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչը նախորդ երկու նախագահների օրոք էր իրականացվում», -ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական շահերին։ Մելիքյանը նկատում է, որ վերջին շրջանում մեր որոշ քաղաքական […]
Մարտ 2010
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի […]
Մարտի 8-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խմբի կողմից առաջին անգամ 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում տեսչական ստուգում է անցկացվել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչական ստուգման համար ընտրվել է Հայաստանի Հանրապետության հարակից տարածքը, որն ընդգրկել է Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան 3 նահանգները` Արդահանը, Իգդիրը և Կարսը: Տեսչության ընթացքում ՀՀ ՊՆ տեսչական խումբն իրականացրել է վերոնշյալ նահանգներում տեղակայված Թուրքիայի […]
Մարտի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի ուղեկցությամբ երկօրյա այցով կմեկնի Մոսկվա։ Այնտեղ նա կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի, «Քառյակի» ներկայացուցիչ Թոնի Բլեերի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի […]
Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, կոնգրեսի գլխավոր քարտուղար Վ. Սավիցկիի հրավերով ս/թ. մարտի 16-19-ը Ստրասբուրգ կմեկնի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ընթացքում Երևանի քաղաքապետը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ժան-Կլոդ Միգնոնի, Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի […]
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում, ԱՄՆ Պետդեպարտամենտին հատուկ` երկու երկրների մեջ հավասարություն դնելու ոճով կրկին խիստ քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների, բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում: Շարունակելով իր «հավասարակշռություն» պահպանելու քաղաքականությունը, ԱՄՆ վարչակազմը հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում, քանի որ […]
ՕԵԿ նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական հերթական ընտրությանն ինքն իր թեկնածությունը չի առաջադրի։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա՝ Ա. Բաղդասարյանի կարծիքով արտահերթ ընտրության ոչ ռեսուրս, ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա: «Ես դրանում ուղղակիորեն համոզված եմ։ Ընտրությունները տեղի կունենան ժամանակին. 2012 թվականին` խորհրդարանական […]
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպելով մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ: Չնայած որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ և չի թույլատրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, այնուհանդերձ, թուրքական «Սաբահ» օրաթերթի աղբյուրը լրատվամիջոցին փոխանցել է հետևյալ տեղեկատվությունը, թե փակ նիստում խոսք է գնացել Հայաստանի հետ ստորագրած […]
2009-ին միջազգային ասպարեզում արձանագրված դինամիկ տեղաշարժերը որոշ մարտահրավերներ են հասցեագրում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, խմբագրում մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ինչ է արվել այդ ուղղությամբ 2009-ին և որոնք են լինելու Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները 2010-ին: Այս հարցերն էին քննարկվում մարտի 13-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի կենտրոնական ապարատի ու արտերկրում ԼՂՀ մշտական […]
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին: Մասիս Մայիլյանն […]




