Մարտ 2010

Մարտ 16, 2010թ. 11:35

(Վրաստանի դեսպանի հայտարարությունների որոշ մեկնաբանություններ) Օրերս ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գ. Տաբատաձեի այն հայտարարությունը, թե ՀՀ-Վրաստան սահմանում արգելվում են դեպի Ջավախք կամ Վրաստանի այլ մասեր անցկացնել միմիայն դպրոցական գրականություն, հեռու է իրականությունից: Թեև միմիայն դպրոցական դասագրքերի անցկացման արգելումը նույնպես չի կարող տեղավորվել բանական մարդու գիտակցության մեջ: Եթե դպրոցներում արգելվում են ՀՀ-ից ներմուծած դասագրքերը (դա այլ քննարկման […]


Մարտ 16, 2010թ. 11:15

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավարտել է Բեռլին կատարած պաշտոնական այցելությունը, և աշխատանքային այցով ուղևորվել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր նախատեսված է ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ArmAr.am


Մարտ 16, 2010թ. 11:00

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է, որ այն դեռևս չի ավարտվել և հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: Լրագրողի այն հարցապնդմանը, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամը և մտել զարգացման փուլ, Ծառուկյանը  […]


Մարտ 16, 2010թ. 10:45

Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Անգելա Մերկելի ու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները […]


Մարտ 16, 2010թ. 10:30

Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ։  ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է և շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են […]


Մարտ 16, 2010թ. 10:00

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Երևանում կստորագրեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։ Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած միջկառավարական ակտիվ բանակցությունները, որոնք, ինչպես և Համաձայնագիրը, արտահայտությունն են երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և […]


Մարտ 16, 2010թ. 09:20

Օրեր շարունակ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն անհասանելի էր դարձել իր ընթերցողների համար: Պատճառը ArmAr.am–ի դեմ իրականացված հակերային հարձակումն էր: Կայքը ենթարկվել էր DDOS կարգի հակերային ցանցային հարձակման: Այս ընթացքում ArmAr.am-ն անցել է  տեխնիկական վերազինում, համոզված ենք, որ հետայսու էլեկտրոնային լրատվամիջոցը հնարավորինս պաշտպանված կլինի հակերային հարձակումներից: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի աշխատակազմ


Մարտ 16, 2010թ. 09:00

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 15-ին հրամանագրով  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն ազատվել է պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Արմեն Երիցյանը, ով նախկինում զբաղեցրել է առաջին փոխոստիկանապետի պատշոնը: ՀՀ Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ  տրանսպորտի […]


Մարտ 13, 2010թ. 15:00

Հայ-թուրքական արձանագրությունների վնասը երևաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, Կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությանը ներկա գտնված Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը իրենց որոշումը պայմանավորել էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չձախողելու ցանկությամբ, սակայն իրական պատճառները երևացին հաջորդ օրը, երբ Պետքարտուղար […]


Մարտ 13, 2010թ. 14:05

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` մարտի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ: Հանրապետության նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի եւ համայնքների ղեկավարներին հանձնարարված է մշակել եւ իրականացնել կոնկրետ միջոցառումներ` կատարվելիք աշխատանքների բնագավառների եւ ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական եւ կազմակերպական ապահովման հարցերի լուծման, ինչպես […]