Մարտի 10-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, […]
Մարտ 2010
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ, մարտի 9-16-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում: Հայաստան այցը նախատեսված է մարտի 10-13-ը: Գորան Լենմարկերն իր լավատեսությունն է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կկարգավորվի: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նա ասել է, որ Մադրիդյան փաստաթղթի համաձայնեցված ներածականը հիանալի […]
Բավարար չէր, որ Միացյալ Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե […]
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցելության առաջին օրը […]
«244 մլրդ դրամ. սա այն գումարն է, որ պետական բյուջեով 2009-ին ու 2010-ին հատկացվել է սոցիալական ոլորտի ծախսերը հոգալու համար: Այս ոլորտի ծախսերը պահպանվել են, չնայած դրանից պակասուրդն է ավելացել: Սա արվել է հանուն նրա, որ քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը չվատանա, քաղաքացիների շահերը պաշտպանենք»,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի […]
«Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն դեպարտամենտը բիզնեսի նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացրել, որ այս ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չեն թռչելու: Այդ մասին ArmAr.am-ին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Նա նշեց, որ «Աշխատողները ուսումնասիրել են պահանջարկը և որոշել, որ այս պահին առավել նպատակահարմար է չվերթներ իրականացնել դեպի «Վնուկովո» օդանավակայան, իսկ մարտի 12-ից` դեպի «Շերեմետևո»: Ըստ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի ՍԵՄԵՐՋՅԱՆԻՆ (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա […]
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին […]
«Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հարցին, թե ՀԺԿ ղեկավարը համաձայն չէ՞ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը […]
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քիչ հավանական է համարում, որ հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում: «Մենք, իհարկե, ողջունում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ: Սրա մասին են վկայում նաեւ […]




