Մարտ 2010

Մարտ 9, 2010թ. 17:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների […]


Մարտ 9, 2010թ. 17:09

Ս.թ. մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ  մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը: Մեդալի հանձնման արարողությանը   ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես […]


Մարտ 9, 2010թ. 16:51

2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` […]


Մարտ 9, 2010թ. 16:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը: […]


Մարտ 9, 2010թ. 16:20

Ս. թ. մարտի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելեց Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ս.թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր:


Մարտ 9, 2010թ. 16:10

Ս.թ. մարտի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվեց Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Նաբիհ Բըրրին ջերմությամբ հիշեց 90-ական թվականների վերջին Հայաստան կատարած իր այցը եւ ընդգծեց, որ Լիբանանը ունի հատուկ […]


Մարտ 9, 2010թ. 15:51

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները»։ Պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային […]


Մարտ 9, 2010թ. 15:34

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՀՀ Նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին: ArmAr.am


Մարտ 9, 2010թ. 15:17

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները», պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային […]


Մարտ 9, 2010թ. 15:07

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմամբ, Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը  երբեք չի գործելու ընդդեմ որևէ ուժի, առավել ևս ընդդիմադիր միավորի կամ գործչի: Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք` պառակտման ուղիով: Խոսելով արցախյան հիմնախնդրից, Ժիրայր Սեֆիլյանը շեշտադրեց մի կարևոր հանգամանք. «Մենք շատ կարևորում ենք Արցախի խնդիրը և նրա հետ կապված լուծման մեր […]