Մարտ 2010

Մարտ 9, 2010թ. 14:50

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 8-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Ճամբարակի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը […]


Մարտ 9, 2010թ. 14:34

ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու քվերակությանը, ինչպես հայտնի է, ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ «Հենակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը ներկայացրին տեղի ունեցածը։ […]


Մարտ 9, 2010թ. 14:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՙՖերմերների ազգային միավորման՚ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. ՙԱյսօրվա մեր հանդիպումը նվիրված է  գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության  խնդիրներին: Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք […]


Մարտ 9, 2010թ. 13:35

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: […]


Մարտ 9, 2010թ. 13:08

Երեւան, 09.03.2010 թ. Մարտի 4-ին  բոլորս  հուզմունքով եւ սպասումներով հետեւում էինք ԱՄՆ Կոնգրեսում  տեղի ունեցող Հայոց ցեղասպանության վերաբերյալ  252 բանաձեւի  քվեարկությանը, որը  թեեւ  պատմության անիվը չէր շրջելու, այնուամենայնիվ երկրագնդի վրա արդարության եւս  մեկ հաղթանակ էր լինելու: Ստորև ներկայացնում ենք 252 բանաձևի ընդունման առթիվ  ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի նամակն` ուղղված ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ […]


Մարտ 9, 2010թ. 12:31

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարտի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների […]


Մարտ 9, 2010թ. 11:24

Ս.թ. մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ  մամուլի վարչությունից: Զրույցի ընթացքում քննարկվեցին ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց […]


Մարտ 9, 2010թ. 11:12

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում […]


Մարտ 9, 2010թ. 10:50

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումը, հինգշաբթի, 2010 մարտի 4-ին «Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում, նվիրված էր գրող Վիկտորիա Սանասարյանի նորահրատարակ գրքերի՝ «Մահ հավերժության մեջ» պոեմի, և «Տիբետի առեղծվածը» վիպակի շնորհանդեսին: Այս մասին ArmAr.am-ի տեղեկացնում են Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունից: Գրականագետ Էմմա Ումրոյանը հանգամանորեն ներկայացրեց հեղինակի հիշյալ հատորները, այլև հեղինակի հրատարակած արձակ ու բանաստեղծական […]


Մարտ 9, 2010թ. 10:00

Թուրքիայի արևելքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, շուրջ 70 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին գրեթե ամբողջ օրվա ընթացքում հետևել են ստորգետնյա ցնցումներ: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն: Մի քանի րոպեների ընթացքում հողին են հավասարվել 6 թուրքական գյուղեր: Երկրի իշխանությունները շարունակում են ողջ մնացած մարդկանց […]