Մարտ 2010

Մարտ 9, 2010թ. 09:45

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու: Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:


Մարտ 9, 2010թ. 09:00

Բրիտանական Independent հեղինակավոր թերթը տպագրել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆրիսկի անդրադարձը օրերս ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ու դրան հաջորդած դեպքերին: Այս մասին փոխանցում է «Panorama.ամ» կայքը: Հեղինակը, մեկնաբանելով քվեարկությունից հետո Սպիտակ Տան հրահանգը` գործողություններ չծավալել բանաձի հետագա անցկացման համար, գրում է. «Թուրքերին հանգստացնելու համար ստիպված ենք ևս մեկ անգամ […]


Մարտ 9, 2010թ. 08:00

2010 թվականին մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանում տեղի ունենալիք Շանհայ Էքսպո-2010 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայանալու է «Աշխարհի քաղաք» նախագծով, որը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն է: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը: Նախագիծով նախատեսվում է Արարատյան դաշտավայրում` Խոր Վիրապի մոտ, ստեղծել նոր քաղաք, որտեղ ամեն մի թաղամաս կառուցվելու է աշխարհի […]


Մարտ 8, 2010թ. 19:30

Ս. թ. մարտի 6-ին մեկնարկեց «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում  է Հայաստանը:  Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և […]


Մարտ 8, 2010թ. 15:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Սիրելի կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք արժանի եք մեծ գնահատանքի ու խոնարհումի: Ձեր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ եք պահում ընտանեկան օջախի կրակը, պահպանում ու զարգացնում ազգային արժեքներն ու […]


Մարտ 8, 2010թ. 11:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ, որում ասված է. «Սիրելի´ հայրենակիցներ, Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: […]


Մարտ 6, 2010թ. 14:00

«Արտգործնախարարությունը, ինչպես որ այլ կառույցներ, միշտ  էլ կատարելագործման կարիք ունեն: Մի քանի շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման մասին: Մենք նաեւ նախաձեռնել ենք որոշ փոփոխություններ դիվանագիտական ծառայության օրենքում: Չնայած ֆինանսական ճգնաժամի դժվարություններին, մենք մտադիր ենք բացել նոր դեսպանություններ, արդեն այս տարվա ընթացքում մի շարք երկրներում նոր դեսպանություններ են բացվելու: Չնայած նույն […]


Մարտ 6, 2010թ. 13:10

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Հրանուշ Հակոբյանին մարտի 5-ին  ընդունել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր:  Սփյուռքի նախարարությունը մտադիր է Արցախն ընդգրկել իր բոլոր միջոցառումներում: Դրանցից  նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորում է Արցախի մասնակցությունը «Արի տուն» ծրագրին: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և […]


Մարտ 6, 2010թ. 12:50

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է: ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ […]


Մարտ 6, 2010թ. 12:30

ՀՀ Հանրային Հեռուստատեսության լրագրողի հարցին, թե ամիսներ շարունակ որոշ հայկական քաղաքական ուժեր մեղադրել են ՀՀ ԱԳ նախարարին` արձանագրություններում առկա նախապայմանները չտեսնելու մեջ, նաև պահանջում էին նախարարի հրաժարականը.«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին, դա չի՞ խանգարել Ձեր աշխատանքին». ԱԳ Նախարարն  ասել է.« Ընդհանրապես որեւէ գործողություն բերում է նաեւ հակազդեցության: Պասիվությունն է, գործողության բացակայությունն է, որ նվազ հակազդեցություն […]