Հարցազրույց գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի հետ – Օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նախաստորագրված արձանագրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ ենթատեքստեր ունի: – Նախ, պետք է ասեմ, որ ես հավատում եմ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած այն խոսքերին, որ մեր իշխանությունը ոչինչ չի անի մեր երկրի, մեր ժողովրդի շահերի դեմ: Կա մի ավելի կարևոր բան. […]
Սեպտեմբեր 2009
«Յուրաքանչյուր եկեղեցական տոն անցյալի հիշողություն չէ, մենք չենք հիշում, այլ հաղորդակից ենք դառնում Հիսուս Քրիստոսի մարմնին, արյանն ու հաղորդության միջոցով օժանդակություն ենք հայցում Աստծուց, որպեսզի քայլենք Խաչի ճանապարհով: Հոգեբաններից մեկն ասում է` մարդը դրախտի կարոտախտ ունի: Այսինքն, դրախտից վտարվելուց հետո մենք մշտապես այնտեղ վերադառալու հույսեր ենք փայփայում: Իսկ յուրաքանչյուր մարդ վերադարձի իր ճանապարհն է ընտրում. […]
Armar.am կայքն արդեն տեղեկացրել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է` Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքի ցույցերի կազամակերպմանը: Ինչպես Armar.am-ին հայտնել է ՀՅԴ Բյուրոյին մոտ կանգնած աղբյուրը, սեպտեմբերի 15-ից մոտ 100 դաշնակցականներ նստացույց են կազմակերպելու ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանցից 25-ը հայտարարելու են նաև հացադուլ: ՀՅԴ քաղաքական ղեկավարությունը հույս ունի, որ […]
Խաչվերացը աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է Այսօր երեկոյան ժամը 17.00-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կմատուցվի նախատոնական պատարագ, քանի որ վաղը հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացն է: Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը», աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` […]
Ադրբեջանը հեղինակազրկում է ինքն իրեն Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, իբր ԼՂՀ Աղդամի շրջանում ադրբեջանական և արցախյան բանակների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հայ զինծառայողներ զոհվել են: Այս տեղեկատվությանը որոշակի ճշմարտացիություն հաղորդելու նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, թե իրենց կողմից փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է միայն շարքային Պյարվիզ […]
Մի քանի օր է, ինչ թուրաքական լրատվամիջոցներն անդրադառնում են , իրենց որակմամբ, Լեռնային Ղարաբաղից ստացված «տագնապալի լուրին»: Թուրքական մամուլը հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, տեղեկացնում է, թե հայ-ադրբեջանական շփման գոտում` Աղդամի ուղղությամբ հայերը հարձակման են անցել: Հարձակումը կասեցվել է, 5 հայ զինվոր սպանվել է, 3-ը` վիրավորվել, իսկ ադրբեջանական կողմից ընդհամենը 1 վիրավոր կա: Թուրքական ԶԼՄ-ները […]
Կոզլուք–Աքչալը հայկական գյուղի մուտքը հայերի համար շարունակում է փակ մնալ 2006 թվականին Թուրքիայում Ազիզ Դաղջըի ղեկավարությամբ ստեղծված Բիթլիսի, Բաթմանի, Վանի, Մուշի վիլայեթների, գյուղերի և գավառների հայ «Սասունցիների սոցիալական փոխօգնության մշակույթի և համերաշխության» միությունը իշխանություններից պահանջել է վերականգնել Կոզլուք-Աքչալը գյուղի հայկական եկեղեցու, գերեզմանոցի և հողատարածքների նկատմամբ իրենց կադաստրային իրավունքները, այն վավերացնել գույքագրման մատյաններում, որպեսզի հնարավոր լինի […]
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI, Federal Bureau of Investigation) մշտական աշխատանքի հիմունքներով անվտանգության գծով ավագ խորհրդական է փնտրում: Այս մասին տեղեկացնում է Zone-H կայքը: Աղբյուրը ենթադրում է, որ ՀԴԲ թափուր տեղերի հայտացուցակում հաջորդ հայտարարությունը հենց այս պաշտոնին է վերաբերելու, քանի որ երեկ Բյուրոյի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել հակերների կողմից: Ըստ Zone-H-ի, այդ հարձակումը թուրք […]
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այսօր Անկարայում մեկնարկելու են ներքաղաքական քննարկումները` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ: Քննարկումների համար նախատեսված է վեցշաբաթյա ժամկետ, որին կհաջորդի երկու երկրների կողմից արձանագրությունների ստորագրումը, ապա կներկայացվի խորհրդարանների վավերացմանը: Մատնանշված փուլերի ավարտից հետո փաստաթղթերը կմտնեն ուժի մեջ և պայմանավորվածության համաձայն` երկու ամիս անց կբացվի […]
Միջազգային ուժերի ակտիվ ներգրավվածությունը դրան հաղորդում է տարածաշրջանային նշանակություն Հակոբ ՉԱՔՐՅԱՆ Նախորդ անգամ «ԱրմԱր» կայքէջում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին, նշել էինք այն բուռն հակազդեցության մասին, որին հավասարապես բախվում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, և այս հակազդեցությունը պայմանավորել էինք […]




