Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 29, 2009թ. 18:30

Միջազգային հանրությունը բարձր է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը: ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Նյու Յորքում կայացած թուրք – ամերիկյան և հայ – ամերիկյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը պատասխան այցով մեկնի Թուրքիա: Ըստ դիվանագետի, եթե Սարգսյանը ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 17:30

Ադրբեջանում վերջին օրերին քննարկումներ են ընթանում Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրությունների շուրջ: Թուրքալեզու երկրների խորհրդարանականների համաժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երեկ և այսօր ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպումներ է ունեցել և որոշ պարզաբանումներ տվել Հայաստանի և Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին: Ինչպես նշել է  թուրքական մամուլը, Շահինը հող է […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 17:02

«2010թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1,2-1,3%, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի դուրս գալ ճգնաժամից», -այս մասին այսօր   հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա գնահատմամբ, 2010թ. բյուջեն տնտեսության կայունացման բյուջե է: «Կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանանք վերջնականորեն կայունացնել տնտեսությունը,  և կփորձենք հիմքեր ստեղծել` ապահովելու երկրի կայուն զարգացումն առաջիկա տարիներին»- ասաց Տ.Դավթյանը: Ըստ նախարարի, […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 16:56

Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցավ  քննարկում, որի թեման էր «Արևմտյան Հայաստանի` հայկական ծագումով այլադավան բնակչության խնդիրները»: Զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արտակ Մովսիսյանը և Վարդան Ոսկանյանը: Արտակ Մովսիսյանը ArmAr.am-ին տված  հարցազրույցում համառոտ ներկայացրեց իր և Վարդան Ոսկանյանի` Արևմտյան Հայաստան կատարած այցը և հայկական ծագմամբ բնակչության հետ շփումները: «Մենք բոլորս հստակ գիտենք, որ Ցեղասպանությունից հետո  Արևմտյան Հայաստանի տարածքում […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 16:33

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հանդիպեցին Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ Եղիա Ջերեջյանն ու Սեպուհ Գալփակյանը, որոնք Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներ  են: Նրանք մանրամասն ներկայացրեցին լիբանանահայության ընդհանուր իրավիճակը: Այսօր Լիբանանում ապրում են մոտ 100 հազար հայեր, մինչդեռ մինչև 2006թ.` Իսրայելի հարձակումը, նրանց թիվը հասնում էր ավելի քան երեք հարյուր հազարի: Ըստ պատգամավորների, չնայած իրենց համայնքի […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 15:00

ԱՄՆ դաշնային հետաքննության բյուրոյի (FBI) նախկին թարգմանիչ, Թուրքիայում ծնված (ըստ ադրբեջանցիների` ազգությամբ ադրբեջանցի) 34-ամյա Սիբել Էդմոնդսը, ով հայտնի է FBI-ի հետ կապված է իր սենսացիոն բացահայտումներով և ԱՄՆ-ում թուրքական հետախուզության գործունեության գաղտնազերծումներով, հայտարարել է, որ «Բեն Լադենի ընտանիքի անդամները մասնավոր ինքնաթիռներով 1997-2001 թթ-երին բազմիցս այցելել են Բաքու, ինչին տեղյակ են եղել և Ադրբեջանի, և Թուրքիայի […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 14:00

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Իմամ Խոմեյնիի դամբարան, Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, ուր […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 13:45

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին   Այսօր ազգովի տոնում ենք մեր պետականության և ժողովրդի համար կարևորագույն տարեդարձ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը: Հայ ժողովրդի կյանքում հավատքը միշտ եղել եւ մնում է բոլոր հաղթանակների, ապագայի հանդեպ վստահության հուսալի գրավականը` լինի դա […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 13:24

Հարցազրույց` ԱԺ ՀՅԴ  խմբակցության անդամ Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ – Հայաստանում նկատելի են ներքաղաքական նոր իրավիճակներ: Մի կողմից  տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ հայտարարում են, թե առաջիկայում հնարավոր է համագործակցեն միմյանց հետ, մյուս կողմից` նախկինում սերտ համագործակցության եզրեր ունեցող կուսակցությունները հրաժարվում են համագործակցությունից: Այս գործընթացներին  զուգահեռ, ճաքեր են տալիս ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունները: Ըստ Ձեզ, ինչո՞վ են […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 13:10

Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղևորությանն ընդառաջ, Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ։ Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման […]