Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 30, 2009թ. 17:00

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը. Թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին և այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը՝ հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով՝ այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով: Ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով և ըմբռնումով մոտենալով լրագրողների՝ իրենց […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 16:00

«Թուրքիան որոնման մեջ գտնվող հանցագործի կարգավիճակ ունի միջազգային հանրությունում, քանի որ եղել է և կա ցեղասպանի գեն ունեցող երկիր: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով` Թուրքիան փորձում է փոխել իր հանցագործի կարգավիճակը»: Այսպիսի կարծիք հայտնեց   «Հայացք» ակումբի այսօրվա հյուրը` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Անդրադառնալով հայ- թուրքական նախաստորագրված արձանագրություններին` նա նշեց, որ  նախագահ Սերժ Սարգսյանի  […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 15:30

Չինաստանում կառուցվող կաուչուկի հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ներկայումս գտնվում է գործարկման փուլում և ընթանում են սարքավորումների ամբողջական փորձարկումներ: Գործարկմանը մասնակցում են նաև հայ մասնագետներ: Ինչպես մեր թղթակցին հայտնեց «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասյանը, ամբողջական փորձարկումից հետո նախատեսվում է մինչև տարեվերջ գործարանը շահագործման հանձնել: Շուրջ 100 հա տարածք զբաղեցնող գործարանի կառուցման ծրագրի ողջ արժեքը, Ա.Սուքիասյանի խոսքերով, ավելի […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 15:00

Սեպտեմբերի 22-ից 25-ը Ֆրանսիայում կայացած միջազգային զբոսաշրջային տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` առանձին տաղավարով: Դրա համար պետբյուջեից 6 միլիոն դրամ է հատկացվել. միջոցներ են ընդգրկվել նաև մասնավոր սեկտորից: Արցախ վերադառնալուն պես ԼՂՀ զբոսաշրջության  վարչության  պետ Սերգեյ Շահվերդյանը իր տպավորություններով հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ֆրանսիա մեկնած արցախյան պատվիրակության կազմում էին ինչպես պետական, այնպես էլ […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 14:34

Հայաստանի առողջապահության ոլորտում 2008թ-ի հուլիսի 1-ից ներդվեց ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման կարգը: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, ներկայումս այդ  կարգը աշխատում է արդյունավետ: Ըստ նրա, պետական հավաստագրերի տրամադրումը ծննդօգնության ծառայությունը դարձրել է մատչելի բոլորի համար: Չնայած ծննդօգնությունը հանրապետությունում անվճար իրականացնելուն ուղղված քայլերին` այնուամենայնիվ, հիվանդանոցներում գրանցվում են […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 14:25

1news.az-ի տեղեկացմամբ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ժամանելով Բաքու` օդանավակայանում լրագրողներին ասել է, թե. «Եվրամիությունը ողջունում է  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը»: Պիտեր Սեմնեբին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, թե  «Եվամիությունը տարածաշրջանում բաց սահմաններ է ուզում տեսնել և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Այն հարցին, թե հնարավո՞ր […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 14:02

«Կարին» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից, որտեղ շրջագայության ժամանակ հանդիպել է քրիստոնյա հայերի մուսուլման ժառանգներին: Նրան էլ ուղղեցինք մեր հարցերը. – Հայերն այնտեղ մե՞ծ թիվ են կազմում: – Թերևս երկու միլիոն կլինեն. թե սահմանի բացումն ի՞նչ օգուտ կտա, որքանո՞վ նրանց հոգում կխլրտա հայի գենը, դժվար է ասել: […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 13:54

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած հայ հանրահայտ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում եւ հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 13:44

Ֆրանսիայում շարունակվում են միջոցառումները «Թուրքիայի օրերի» շրջանակներում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը մեծ հաջողությամբ է ընթանում:   Ցուցահանդեսը դիտելու նպատակով Ֆրանսիայի տարբեր քաղաքներից հազարավոր այցելուներ են ժամանում: Թուրքական մամուլը, որպես կարևոր իրադարձություն, շեշտում է, թե  մեկ շաբաթից` հոկտեմբերի 6-ից մինչև 11-ը, Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով։ Իսկ հոկտեմբերի 9-ին «Գրան […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 13:31

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ մի խումբ վրացի  պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Թերթը նաև տեղեկացնում է, որ  այդ նախաձեռնությունը պայմանավորված է վերջին շրջանում թուրք-վրացական հարաբերությունների լարվածությամբ, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Թուրքական «Միլիեթ» թերթն էլ գրել […]