Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում: Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ […]
Սեպտեմբեր 2009
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից որոշ ժամանակ անց սկսված և տարբեր ձևաչափերով ընթացող հայ-թուրքական հրապարակային ոչ պաշտոնական և ոչ հրապարակային բնույթ կրող պաշտոնական շփումներն ու բանակցությունները հանգեցրին միջանկյալ մի հանգրվանի, որ բոլորիս արդեն հայտնի է Շվեյցարիայում նախաստորոգրված երկու արձանագրությունների ու դրանց կից հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ժամանակացույցի տեսքով: Փաստաթղթերի հրապարակումը սեպտեմբերի 1-ին, ինչպես և կարելի […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ:
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ` հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խորը […]
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։ Իր խոսքում ՀՀ արտգործնախարարն անդրադարձ կատարեց արցախյան հիմնախնդրին։ Այս ենթատեքստում Նալբանդյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն ստանձնել ու աշխատել ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլև որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ։ Նա ասել է, որ […]
Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով, այսօր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ և կազմակերպություններ` Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար, պարգևատրվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, և ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով: «ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն զբոսաշրջության համար լուրջ կարողություններ և ներուժ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ամբողջությամբ չենք օգտագործում […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, […]
Հունիսի 26-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել փակել MySpace կայքը և Last FM-ը, ինչպես նաև AkıllıTv.com թուրքական կայքը։ Որոշումը ուժի մեջ է մտել երեք ամիս անց` սեպտեմբերի 26-ին։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Թուրքիայում MySpace ինտերնետային կայքի արգելափակումը: Կազմակերպության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան հեռու է քաղաքակիրթ աշխարհից, որ այդ երկրում […]
Լուսանկարչության ոլորտում մրցանակ, որը համազոր է «Օսկարին», ստանալու է ստամբուլահայ համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ Արա Գյուլերը: «Lucie» հիմնադրամը հայտարարել է, որ 2009 թ. «Lucie» մրցանակը հանձնվելու է Արա Գյուլերին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում: Այս մրցանակին մինչ օրս արժանացել են ընդամենը 7 լուսանկարիչ: Դեռևս 1961թ. բրիտանական «Լուսանկարչական տարեկան տեղեկագիր» ամսագիրը, թվարկելով աշխարհի […]
Հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ, և ընդամենը մի քանի օրից միաժամանակ կմեկնարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող խորհրդարանական և սփյուռքյան քննարկումները: Օրերս հայտնի դարձավ, որ քննարկման աշխարհագրությունն ընդլայնվում է. հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Ո՞վ ում կհամոզի և որքա՞ն կլինի այդ քննարկումների օգտակար գործողության գործակիցը: […]




