Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 28, 2009թ. 13:17

«Ֆրանսպրես» գործակալության տարածած տեղեկության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե  Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորման մասին  արձանագրությունները: Մինչդեռ հայկական կողմը հերքում է  արձանագրությունների ստորագրման   ժամկետի մասին`  Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Սերոբ Բեջանյանը ArmAr.am-ին  տեղեկացրեց, որ «Հայկական կողմը կրկին անգամ հաստատում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 12:58

«Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը: «Վրացական լրատվամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետևյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին և ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 12:00

ArmAr-ն արդեն անդրադարձել է պետության կողմից ազգային նվագարանների` անվճար ուսուցման կազմակերպման մասին: Նաև տեղեկացանք, որ կարևորելով նաև ազգային պարի նշանակությունը` Մշակույթի նախարարությունն աջակցելու է դպրոցներում պարի` որպես արտադասարանական առարկայի ուսուցմանը, իսկ նախաձեռնությունը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանինն է


Սեպտեմբեր 28, 2009թ. 11:30

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 11:12

Նա իր երաժշտությամբ ցնցեց Ստամբուլը:

Սեպտեմբերի 26-ին Ստամբուլի «Hagia Eirene» թանգարանում ամերիկահայ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Արա Դինքջյանի` «Արմատներ և ճյուղեր» խորագրով բարեգործական համերգը թուրք երաժիշտ Էրդալ Աքքայի հետ` մեծ հաջողություն է ունեցել:


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:45

Օրերս թուրքական NTV հեռուստաալիքի լրագրողները Հայաստանից մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հարցազրույց վարել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Պարզվում է, թուրք լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցը Ադրբեջանում լուրջ հակազդեցություն է առաջացրել:


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 09:30

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց սեպտեմբերի 26-ին` Գանձասարում: Այստեղ էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:


Սեպտեմբեր 26, 2009թ. 16:39

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ¸ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին  ստորագրել է  Ազգային ժողվի ընդունած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին¸ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին¸ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Armar.am


Սեպտեմբեր 26, 2009թ. 16:32

Այսօր կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հացեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային ուղղություններով […]

Թեգեր` []